Սպիտակ տան պատին հայտնվել է Պուտինի լուսանկարը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան պատին կախել է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի կողմից Ալյասկայի գագաթնաժողովից հետո իրեն նվիրած լուսանկարը։
PBS լրագրող Էլիզաբեթ Լանդերսը X սոցիալական մեդիա հարթակում հայտնել է, որ Սպիտակ տան արևմտյան թևը նախագահական նստավայրին կապող նախասրահում տեսել է Թրամփի և Պուտինի համատեղ լուսանկարը Անքորիջի գագաթնաժողովից։
Լանդերսի կողմից հրապարակված լուսանկարում երևում է նաև Թրամփի լուսանկարը՝ առաջնորդների համատեղ լուսանկարի տակ, իր թոռնուհու հետ միասին: