Իսրայելը կպատասխանի Իրանի հարձակմանը աննախադեպ ուժով. Նեթանյահու
Եթե Իսրայելը Իրանի կողմից հարձակման ենթարկվի, Իսրայելը կպատասխանի այնպիսի ուժով, ինչպիսին Թեհրանը երբեք չի տեսել։
Այս մասին տեղական հեռուստաալիքներով հեռարձակված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
«Եթե Իրանը լուրջ սխալ թույլ տա և հարձակվի Իսրայելի վրա, մենք կպատասխանենք այնպիսի ուժով, ինչպիսին Իրանը երբեք չի տեսել», - ասել է նա։
Նեթանյահուի խոսքով՝ Իսրայելը լուրջ հարված է հասցրել Իրանին և նրա արբանյակներին 2025 թվականի ամռանը։ «Իրանը հիմա փորձում է վերակառուցվել, բայց Իսրայելը թույլ չի տա դա անել», - հավելել է Իսրայելի վարչապետը։
Ավելի վաղ The Washington Post-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Իրանը և Իսրայելը 2025 թվականի դեկտեմբերի վերջին համաձայնության են եկել չհարվածել միմյանց։