ԱՄՆ-ում ձնաբքի պատճառով զոհերի թիվը հասել է 50-ի
Միացյալ Նահանգներում ուժեղ ձնաբքի պատճառով մահացել է առնվազն 50 մարդ։
Այս մասին հաղորդում է Associated Press-ը, հղում անելով ուժեղ ցրտից տուժած նահանգների իշխանություններին:
FlightAware թռիչքների տվյալների հետևման և վերլուծության ընկերությունը հայտնել է մոտ 6300 չվերթի չեղարկման մասին, երեքշաբթի օրը՝ ևս 2500, իսկ չորեքշաբթի օրը՝ 500 չվերթ:
PowerOutage մոնիթորինգային կենտրոնի տվյալներով՝ էլեկտրաէներգիա չունեցող հաճախորդների թիվը հասել է մինչև 401,000։ Այս հաճախորդների մեծ մասը բնակվում է Թենեսիում (139,259) և Միսիսիպիում (125,434):