ՀՀ ԱԺ-ն այսօր փակ քննարկումներ կանցկացնի
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի լարված իրավիճակի հարցով ՀՀ ազգային ժողովն այսօր փակ քննարկումներ կանցկացնի: Այս մասին այսօր հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ քննարկումը կմեկնարկի ԱԺ նիստի ավարտից հետո՝ ժամը 18:30-ին:
Փակ քննարկմանը կմասնակցեն նաև Պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանն ու Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը: