Խոշոր հրդեհ Հնդկաստանում. կան մեծ թվով զոհեր և վիրավորներ
Հնդկաստանի արևելքում գտնվող Արևմտյան Բենգալիա նահանգում գտնվող պահեստում բռնկված խոշոր հրդեհից հետո առնվազն ութ մարդ է մահացել, ևս մի քանիսը անհետ կորած են համարվում։
Այս մասին նշել է «Սինհուա» լրատվական գործակալությունը:
Հրդեհը բռնկվել է մեկ պահեստում, ապա տարածվել մյուսներում։ Հրդեհը մարելու համար գործի է դրվել տասնհինգ հրշեջ ջոկատ։ Հրդեհն այժմ մարված է։
Հրշեջ ծառայության աշխատակիցները կասկածում են, որ հրդեհի պատճառը կարող է լինել կարճ միացումը։