Այն հեքիաթները, որ Փաշինյանը պատմում է՝ թե իրենց արածը եկեղեցու դեմ հարձակում չի, հօդս ցնդեցին նույնիսկ ԵԽԽՎ զեկույցում. Հայկ Մամիջանյան
ԵԽԽՎ-ի կողմից երեկվա ընդունած անընդունելի բանաձևի հետ կապված ուզեցի այս ձևաչափով մի քանի պարզաբանում անել, բանաձևը խայտառակություն է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
Առաջին․ զեկույցում հստակ նշվում է, որ այն, ինչ տեղի է ունենում հիմա, պետության հարձակումն է եկեղեցու վրա: Դա նշանակում է, որ այն հեքիաթները, որը Փաշինյանը պատմում է, թե սա եկեղեցու դեմ չի, հօդս են ցնդել նույնիսկ այս զեկույցի շրջանակներում, հստակ նշվում է, որ առկա է առճակատում պետության և եկեղեցու մեջ:
Զեկույցում՝ նույնիսկ հաշվի առնելով Փաշինյանի նկատմամբ եվրոպացիների լոյալությունն ու իրականությունը չարձանագրելու մոտեցումը, նշվում է, որ ընտրությունների ժամանակ պետք է բացառվի պետական ռեսուրսի սխալ օգտագործումը:
Հստակ նշվում է, որ անհրաժեշտ է պաշտպանել ժողովրդավարական ինստիտուտները քաղաքական ազդեցությունից:
Պատկերացնում եք, թե ինչ ահռելի մակարդակի են այդ խախտումները և ինչքան անհնար է չնկատել ու կոծկել, որ անգամ միջազգային կազմակերպությունների մոտեցումը Փաշինյանի ցանկացած արարք պաշտպանելու, չեն կարողացել նրա մասին չներառել այս զեկույցում»,- եզրափակել է նա: