Ամեն մարդ իր խղճի առաջ է պատասխան տալիս. Կարեն Սարգսյանը՝ գերատեսչությունների՝ «Արցախի Կանչ»-ի մոտ չխոնարհվելու մասին
«Ես գնահատական չեմ կարող տալ, բայց ես էլ կողմնակից եմ և ես էլ կոչ եմ անում համայն աշխարհին, որպեսզի մեր հայ գերիները օր առաջ գան իրենց տուն՝ Հայաստանի Հանրապետություն»: Այսպես արձագանքեց Արցախի ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը լրագրողների հարցին, թե ԵԽԽՎ-ի վեհաժողովում էլ Ադրբեջանին կոչ արվեց, որպեսզի ազատ արձակեն բոլոր հայ գերիներին, որքանով է դա իրատեսական:
Ինչ վերաբերում է նրան, որ իշխանության ներկայացուցիչներն այսօր Եռաբլուրում չմոտեցան և ծղիկներ չխոնարհեցին «Արցախի կանչը» կոթողի մոտ, նա ասաց. «Ամեն մարդ իր խղճի առաջ է պատասխան տալիս, այս հուշակոթողը նույնպես մեր զոհվածների հիշատակի համար է կառուցվել, մեր սրբավայրերից է։ Բոլոր նահատակված տղաները 90-ական թվականներից սկսած նահատակվել են, զոհվել են, իրենց կյանքն են տվել հանուն Արցախի Հանրապետության և հանուն Հայաստանի Հանրապետության»։