Եթե Արցախը հայկական չէր, էս տղերքը խի՞ պառկեցին, թող ասեր՝ պատերազմ չենք անում. զոհվածի հայր
Ես ցույց անող չեմ, բայց մի բան կարող եմ ասել՝ Փաշինյանը ծայրից ծայր սուտասան է, «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում ասաց զոհվածի հայրը։
Նա դեմ է, որ ասեն Արցախը Հայաստան չէ, բայց Փաշինյանի հայտարարությունը անկեղծ չի համարում:
«Եթե Արցախը Հայաստան չէր, ինչի էր ասում՝ Հայաստան է, կամ եթե Արցախը հայկական չէր, էս տղերքը խի՞ պառկեցին, թող ասեր՝ պատերազմ չենք անում»,-հավելեց նա։