ՌԴ-ն Հայաստանի հորեղբոր տղան չէ, ՌԴ-ն ՀՀ-ի ռազմավարական դաշնակիցն է. (տեսանյութ)
Ադրբեջանի սկսած ռազմական գործողությունները թուրք-ադրբեջանական գաղափարական փլուզման արդյունք են, որի նպատակն է փոքր հաղթանակ ունենալ այս պատերազմում: «Անդրադարձ» մամուլի ակումբում ընդգծեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը:
Այս պատերազմում մենք գործ ունեք իսլամական հետքի, ահաբեկչական երկրների հետ: Ըստ՝ Գագիկ Հարությունյանի ադրբեջանական զոհեր մեջ շատերը զինվորականի տեսք չունեն, նրանք ավելի համապատասխանում են իսալամական կերպարին:
«Ադրբեջանն այս օրերին հասկացավ, որ ունի զենքի մեծ խոտան: Արկերը չեն պայթում»,- նկատեց բանախոսը:
Անդրադառնալով միջազգային հանրության արձագանքներին, հիմնադրամի տնօրենը նշեց, որ այդ արձագանքները համարժեք և արժանվույն չեն ու հավատալ այլ երկրների միջամտությանը՝ սխալ կլինի. հավատը միայն սիրո մեջ է լինում:
Ռուսաստանի դերակատարության մասին խոսելով էլ, նշեց, որ մենք Ռուսաստանի հորեղբոր տղան չենք.
«Ռուսասատանը մեր ռազմավարական դաշնակիցն է»,- ասաց Գագիկ Հարությունյանը:
Մանրամասները` տեսանյութում