Գերմանիայում Դանուբի ափին հայտնաբերել են երկմետրանոց անակոնդաԵրկու ուղևորի կապել են հենց օդում՝ Դոհա թռիչքի ժամանակ տեղի ունեցած կռվի պատճառով Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՀայտնի են «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլի հաղթողներըՈւրախ կլինեմ դա տեսնել. Գեյջին հայտարարություն է արել Ծառուկյանի առաջիկա մենամարտի վերաբերյալԻրաքն ու Իրանը հետաքննում են սահմանամերձ շրջաններից անօդաչու թռչող սարքերի արձակումըԿալանավորվել է Վրաստանի՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող պաշտպանության նախկին նախարարըԽաչվերացի տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվենԳերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ յոթ անդամներինՄբապեն առանձնացրել է համաշխարհային ֆուտբոլի 6 գլխավոր տաղանդներին․ ո՞ւմ խաղին է հետևում ֆրանսիացինՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻսրայելը նոր հարվածներ է հասցրել Հարավային ԼիբանանինԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Չկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԹուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իրաքի տարածքից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ների հարձակումներըՊուտին․ Մերձավոր Արևելքում իրավիճակը շուտով կկայունանաԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղած Իրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցը Հայկ Սարգսյանի նկատմամբ Քննչական կոմիտում հարուցվել է քրեական վարույթ Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու. բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին Հայկ Սարգսյանն էլ է մասնակցում ՔՊ-ի քաղաքական ժողովին Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Թրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիBRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի ԾինփինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը փետրվարի 1-ից նոր ակումբ կունենա«Կա՛մ զիջում, կա՛մ պատերազմ». քպ-ական էժան շանտաժը. Իշխան ՍաղաթելյանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըԱՄՆ ԿՀՎ-ն գաղտնազերծել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության նախապատրաստման վերաբերյալ փաստաթղթերՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումըՉեղարկվում է Շիրակի մարզի պլանային ջրանջատումը. «Վեոլիա Ջուր»Դպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարար
Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ
ՖԻՖԱ-ն ցմաh որակազրկել է ֆուտբոլային ֆեդերացիաների երկու նախկին նախագահի ֆուտբոլային որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքիցԱնօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրաՕրվա իշխանությունը գտել է նոր թիրախ. Գառնիկ ԴանիելյանՈրպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է ԲյուրեղավանումՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել33-ամյա տղամարդուն պատկանող բնակարանից գողացել են 10 հազար դոլար, 4 մլն դրամ և ոսկյա զարդեր
Բանակի իրական խնդիրները սառնարանի մեջ չեն պահվում․ Պապիկյանի «անակնկալ» այցերը միայն տեսարան են ապահովում
Արցախցիներից հավելյալ փաստաթղթեր են պահանջում՝ կրկնաքաղաքացիությունը բացառելու հիմքով․ փաստաբանԱՄՆ-ը կրճատել է այն ժամանակավոր միջանցքների թիվը, որոնց ընթացքում նավերը կարող են անցնել Հորմուզի նեղուցով«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին ՋրականումԱյս լուսանկարներում հայաթափված Արցախում և մասնավորապես Շուշիում հրճվում են, և բնականաբար հարց չեն տալիս, թե ո՞ւր են կորել հայերը Արցախից. Մհեր ՀակոբյանՍփյուռքից մեկ Թուրքիան է սարսափում, մեկ էլ՝ ՔՊ-ն․ Մարգարիտ ԵսայանՍաուդյան Արաբիայում խոսել են տրանսարաբական նավթամուղի վրա հարձակման մասինՍևանի ափին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀայտնի է Անկախության 35-ամյակի տոնական համերգների ծրագիրը (տեսանյութ)
Հասարակություն

Անընդունելի են դիտորդների սահմանափակումները․ Հայտարարություն

Հունվարի 23-ին Ազգային ժողովը արտահերթ նիստում ընդունել է դիտորդական առաքելությունների գործունեությունը սահմանափակող  օրենսդրական նախագիծը։

Իշխանությունների հակակշռման Հանրային դաշինքը անընդունելի է համարում դիտորդական առաքելությունների սահմանափակման՝ իշխանության վերահսկման մեխանիզմները բարդացնելու հնարները։

Նախագիծը դիտորդական առաքելությունների գործունեությունը ոչ թե ուղղակիորեն արգելում է, այլ սահմանում է այնպիսի սուբյեկտիվ, վարչարարական և իրավական խոչընդոտներ, որոնք կարող են էապես թուլացնել ընտրությունների հանրային վերահսկողությունը։

Այս նախագիծը տվյալ դեպքում ընդունվել է միահեծան իշխանության պայմաններում, իրականացվել է առանց ընդդիմության մասնակցության՝ բացառապես իշխանական խմբակցության ձայներով։

Նկատի առնենք, որ նախագիծը սահմանադրական օրենքի փոփոխությանն էր վերաբերում, և անհրաժեշտ էր պատգամավորների 3/5-ի կողմ ձայները (առնվազն՝ 65 )։ Քաղաքացիական պայմանագիրը Ազգային ժողովում ունի 71 պատգամավոր, հետևաբար սահմանադրական օրենքի փոփոխությունն իրականացվում է միահեծան։

Տարակուսելի է, որ մի շարք կազմակերպություններ ու անձիք են ներգրավված այս նախագծի ընդունմանը, որոնք տարիներ շարունակ իբրև թե զբաղվել են Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմամբ, փոխանակ, որ քննադատեին ու քայլեր ձեռնարկեին իշխանական միահեծանության դեմ, ինչպես նաև իշխանության վերահսկման մեխանիզմի բարդացումը դատապարտեին։

Հանրային դաշինքը շեշտում է, որ չի կարող համարվել ժողովրդավարական այն համակարգը, որտեղ մեկ կուսակցություն միահեծան փոփոխություններ է իրականացնում սահմանադրական օրենքներում։

Ինչպես նաև չի կարող ժողովրդավարական համարվել այն համակարգը, որտեղ նվազեցվում է իշխանության վերահսկման մեխանիզմները՝ այս դեպքում՝ դիտորդական առաքելության սահմանափակումները։

Կոչ ենք անում քաղաքական ուժերին, իրավաբաններին, իրավապաշտպաններին դիտարկել այս խնդիրը միահեծան համակարգի շրջանակներում և աշխատել, որպեսզի հետագայում թույլ չտրվի, որ մեկ կուսակցություն կարողանա սահամանադրական օրենքի փոփոխություն իրականացնել։

Հայտարարության հավելված՝ օրենքի փոփոխությամբ դիտորդական առաքելությունների դեմ ճնշումները

  • Սուբյեկտիվ «քաղաքական չեզոքության» չափանիշի ներդրում, ըստ որի դիտորդների ցանկացած գործողություն կամ հայտարարություն, որը կարող է ընկալվել որպես քաղաքական դիրքորոշում, կարող է հիմք հանդիսանալ սահմանափակման կամ պատժման համար։
     
  • Դիտորդների ինքնագրաքննության խթանում, քանի որ ընտրախախտումների հրապարակային արձանագրումը կարող է գնահատվել որպես քաղաքական կողմնակալություն։
     
  • Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայեցողության էական ընդլայնում դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների ընդունելիությունը որոշելու հարցում՝ առանց հստակ և օբյեկտիվ չափանիշների։
     
  • Քննադատական և անկախ դիտորդական կազմակերպությունների հնարավոր դուրսմղում ընտրական գործընթացից՝ իրավական, բայց քաղաքականապես պայմանավորված մեխանիզմներով։
     
  • Ֆինանսական թափանցիկության լրացուցիչ և անհամաչափ պահանջների սահմանում դիտորդական առաքելություն իրականացնող ՀԿ-ների համար, ինչը հատկապես բարդացնում է փոքր և մարզային կազմակերպությունների գործունեությունը։
     
  • Օտարերկրյա դիտորդների հավատարմագրման ժամկետների կոշտ սահմանում (քվեարկությունից ոչ ուշ, քան 15 օր առաջ)՝ առանց արտահերթ ընտրությունների կամ ճգնաժամային իրավիճակների համար բացառությունների։
     
  • Միջազգային դիտորդական առաքելությունների արագ արձագանքման հնարավորության սահմանափակում, հատկապես ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության ճգնաժամի պայմաններում։
     
  • Դիտորդների հավատարմագրումը չեղարկելու հիմքերի ընդլայնում՝ առանց «քաղաքական չեզոքության խախտման» հստակ իրավական սահմանման։
     
  • Ընտրությունների ընթացքում կամ դրանից հետո դիտորդների հեռացման ռիսկի բարձրացում, եթե նրանց գործունեությունը դիտարկվում է որպես «անհարմար» կամ քննադատական։
     
  • Իշխանության վերահսկման մեխանիզմների համակարգային թուլացում, քանի որ նախագիծը ոչ թե բացահայտ արգելում է դիտորդական գործունեությունը, այլ այն դարձնում է վարչարարական, իրավական և սուբյեկտիվ սահմանափակումներից կախված։