Գերմանիայում Դանուբի ափին հայտնաբերել են երկմետրանոց անակոնդաԵրկու ուղևորի կապել են հենց օդում՝ Դոհա թռիչքի ժամանակ տեղի ունեցած կռվի պատճառով Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՀայտնի են «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլի հաղթողներըՈւրախ կլինեմ դա տեսնել. Գեյջին հայտարարություն է արել Ծառուկյանի առաջիկա մենամարտի վերաբերյալԻրաքն ու Իրանը հետաքննում են սահմանամերձ շրջաններից անօդաչու թռչող սարքերի արձակումըԿալանավորվել է Վրաստանի՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող պաշտպանության նախկին նախարարըԽաչվերացի տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվենԳերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ յոթ անդամներինՄբապեն առանձնացրել է համաշխարհային ֆուտբոլի 6 գլխավոր տաղանդներին․ ո՞ւմ խաղին է հետևում ֆրանսիացինՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻսրայելը նոր հարվածներ է հասցրել Հարավային ԼիբանանինԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Չկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԹուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իրաքի տարածքից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ների հարձակումներըՊուտին․ Մերձավոր Արևելքում իրավիճակը շուտով կկայունանաԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղած Իրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցը Հայկ Սարգսյանի նկատմամբ Քննչական կոմիտում հարուցվել է քրեական վարույթ Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու. բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին Հայկ Սարգսյանն էլ է մասնակցում ՔՊ-ի քաղաքական ժողովին Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Թրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիBRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի ԾինփինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը փետրվարի 1-ից նոր ակումբ կունենա«Կա՛մ զիջում, կա՛մ պատերազմ». քպ-ական էժան շանտաժը. Իշխան ՍաղաթելյանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըԱՄՆ ԿՀՎ-ն գաղտնազերծել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության նախապատրաստման վերաբերյալ փաստաթղթերՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումըՉեղարկվում է Շիրակի մարզի պլանային ջրանջատումը. «Վեոլիա Ջուր»Դպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարար
Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ
ՖԻՖԱ-ն ցմաh որակազրկել է ֆուտբոլային ֆեդերացիաների երկու նախկին նախագահի ֆուտբոլային որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքիցԱնօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրաՕրվա իշխանությունը գտել է նոր թիրախ. Գառնիկ ԴանիելյանՈրպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է ԲյուրեղավանումՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել33-ամյա տղամարդուն պատկանող բնակարանից գողացել են 10 հազար դոլար, 4 մլն դրամ և ոսկյա զարդեր
Բանակի իրական խնդիրները սառնարանի մեջ չեն պահվում․ Պապիկյանի «անակնկալ» այցերը միայն տեսարան են ապահովում
Արցախցիներից հավելյալ փաստաթղթեր են պահանջում՝ կրկնաքաղաքացիությունը բացառելու հիմքով․ փաստաբանԱՄՆ-ը կրճատել է այն ժամանակավոր միջանցքների թիվը, որոնց ընթացքում նավերը կարող են անցնել Հորմուզի նեղուցով«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին ՋրականումԱյս լուսանկարներում հայաթափված Արցախում և մասնավորապես Շուշիում հրճվում են, և բնականաբար հարց չեն տալիս, թե ո՞ւր են կորել հայերը Արցախից. Մհեր ՀակոբյանՍփյուռքից մեկ Թուրքիան է սարսափում, մեկ էլ՝ ՔՊ-ն․ Մարգարիտ ԵսայանՍաուդյան Արաբիայում խոսել են տրանսարաբական նավթամուղի վրա հարձակման մասինՍևանի ափին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀայտնի է Անկախության 35-ամյակի տոնական համերգների ծրագիրը (տեսանյութ)
Հասարակություն

Երրորդ երկրների քաղաքացիների համար ՀՀ-Թուրքիա սահմանի բացման առաջին ազդեցությունը կլինի տուրիստական հոսքերի ավելացումը. փոխնախարար

Քանի որ ներկայում քննարկվում է հայ-թուրքական սահմանի բացումը երրորդ երկրների քաղաքացիների համար, ապա դրա առաջին և ամենաարագ ազդեցությունը կլինի տուրիստական հոսքերի ավելացումը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ-Թուրքիա սահմանային «Մարգարա» անցակետում շրջայցի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը՝ հավելելով, որ սա կազդի հատկապես ծառայությունների ոլորտի վրա:  

«Թուրքիայի հետ սահմանի բացումը կարող է ունենալ արագ գործնական և դրական ազդեցություն տնտեսության վրա։ Ակնհայտ է, որ տնտեսվարողների համար բազմաթիվ խնդիրներ են ստեղծվում, երբ, լինելով ծովային ելք չունեցող երկիր, միևնույն ժամանակ չորս սահմաններից երկուսը փակ են։ Ինչպես գիտեք, մենք մեծապես կախված ենք Լարսի անցակետից, և Թուրքիայի հետ սահմանների բացումը տնտեսվարողներին օգնելու է մի քանի առումներով։ Նախ կկրճատվեն տրանսպորտային ծախսերը, կկարճանան մատակարարման շղթաները, և կընդլայնվի շուկաների հասանելիությունը։ Փակ սահմանները երկար տարիներ ավելացրել են լոգիստիկ ծախսերը և սահմանափակել մրցակցությունն ու մեծ խնդիրներ ստեղծել հայ արտադրողների համար՝ համաշխարհային շուկայում իրենց տեղն ունենալու առումով»,-հավելեց Ավետյանը՝ Թուրքիայի հետ սահմանի բացումը կարևորելով նաև Հայաստանի արտահանման դիվերսիֆիկացիայի օրակարգի տեսանկյունից։  Նրա համոզմամբ՝ սահմանի բացումը հնարավորություն է տալու նվազեցնել կախվածությունը սահմանափակ ուղիներից և ուղղություններից, ինչպես նաև նոր շուկաներ մուտք գործել և դիվերսիֆիկացնել արտահանումը։

«Միևնույն ժամանակ, փորձագիտական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դա դրական ազդեցություն է ունենալու արտաքին առևտրի վրա, զուգահեռ նաև ներդրումների ներհոսքի և ներդրումային միջավայրի վրա։ Որոշ փորձագիտական ուսումնասիրությունների տվյալներով՝ 20 տոկոս ներդրումային հոսքերի ծավալի մեծացում է ակնկալվում ոչ միայն Հայաստանում, այլ նաև տարածաշրջանում։ Ուզում եմ շեշտել, որ այս պահին մենք ուսումնասիրություն ենք իրականացնում ավելի մանրամասն գնահատելու, թե սահմանների բացումը ինչ ազդեցություն կունենա տնտեսության վրա և, միգուցե, երկրորդ փուլով ուսումնասիրություն իրականացնենք նաև տարածաշրջանի բոլոր տնտեսությունների վրա ինչ փոխկապակցվածություններ կունենա, ինչպիսի փոփոխություններ կբերի փոխգործակցության և տնտեսության զարգացման համար»,-նշեց փոխնախարարը՝ համոզմունք հայտնելով, որ ավելի կարճ և մատչելի լոգիստիկ ուղիները թույլ կտան հայկական արտադրողներին դուրս գալ նոր շուկաներ, նվազեցնել կախվածությունը սահմանափակ թվով ուղղություններից և ապահովել ավելի արագ ու ճկուն մատակարարումներ։Ըստ Ավետյանի՝ ճանապարհների ապաշրջափակման և ԵՄ-Թուրքիա մաքսային միության հարևանության պայմաններում կարող են ընդլայնվել Հայաստանի արտահանման հնարավորությունները դեպի ԵՄ՝ հատկապես արդյունաբերական ապրանքների մասով։  

Նա հատկանշական համարեց, որ բաց սահմանները օգուտ են ստեղծելու ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի համար։

«Տարանցիկ հոսքերի ակտիվացումը և մատակարարման շղթաների կարճացումը շահավետ են բոլոր ներգրավված կողմերի համար։ Սա կբարձրացնի տարածաշրջանի մրցունակությունն ու գրավչությունը միջազգային առևտրային երթուղիներում»,-ընդհանրացրեց փոխնախարարը։