Բայրամովը Իսրայելի ԱԳՆ ղեկավար Սաարին տեղեկացրել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացի մասին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը իր իսրայելցի գործընկեր Գիդեոն Սաարին տեղեկացրել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։
Ադրբեջանական Report-ի տվյալներով՝ Բայրամովը այս հայտարարությունն արել է Սաարի հետ Բաքվում կայացած համատեղ ճեպազրույցի ժամանակ։ Նա նշել է, որ Իսրայելի արտաքին գործերի նախարարին տեղեկացրել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակի մասին։
«Միևնույն ժամանակ, ես իմ գործընկերոջը տեղեկացրել եմ Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին] տեղի ունեցած պատմական հանդիպման մասին»,-նշել է Բայրամովը:
Բայրամովը նաև ասել է, որ Գիդեոն Սաարի հետ մտքեր է փոխանակել օկուպացված Արցախում վերականգնողական աշխատանքների և այնտեղ մարդկանց բնակեցման հարցերի շուրջ: