Նոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի նոյեմբերին. Փաշինյան
37-ամյա կինը, ով ՍՊԸ տնօրեն է, հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր. ՀԿԿ (տեսանյութ)
ԱՄՆ-ն և Իսրայելը պատրաստվում են Իրանի դեմ նոր պատերազմինԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչՀրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններԱրագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելըՇաքիի հայտնի դեպքը իրավասու մարմինները փորձում են «սվաղել» և խլացնել միջադեպի ձայնը․ Աբրահամյան
«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան
ԱՄՆ-ում Հելոուինի երեկույթների ժամանակ հրաձգությունների հետևանքով կա 76 զոհ և հարյուրավոր վիրավորներ36 ժամով ջուր չի լինելու Նոր նորքի, Ավանի, Նորք-Մարաշի բոլոր տարածքներում և Կոտայքի մարզ որոշ բնակավայրերումԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջանում և 3 մարզում«Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներԵվրոպայում ՆԱՏՕ ուժերի հրամանատարը Ռուսաստանի և ՆԱՏՕ հակամարտությունն անխուսափելի չի համարումՌուբիո․ ԱՄՆ-ը ուսումնասիրում է Սև ծովով հացահատիկի փոխադրումները վերսկսելու Թուրքիայի և Հնդկաստանի առաջարկներըԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՀայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆՏեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները ծանոթացել են COP17-ի կազմակերպման աշխատանքներին«Զվարթնոցում» առաջիկայում անձինք իրենք ինքնուրույն կապահովեն իրենց անցումը, եթե ունեն կենսաչափական (տեսանյութ)Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունըAP․ Իրանը խոցել է ավելի քան 115 թիրախ Մերձավոր Արևելքի ամերիկյան 26 ռազմակայաններումՖրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքԼույս չի լինի բազմաթիվ հասցեներումՄերկելը կոչ է արել երկրի պատմության մեջ առաջին անգամ կնոջ ընտրել Գերմանիայի նախագահՄեծ Բրիտանիայի ՊՆ-ն ոստիկանությանը մեղադրել է բրիտանուհու հանդեպ բռնություն գործադրած ամերիկացի զինծառայողի գործն ԱՄՆ-ին ապօրինի փոխանցելու մեջՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինԷրդողանն ու Զելենսկին Ստամբուլում քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման հեռանկարներըԵրեւանում հարս ու սկեսուր հայտնվել են դատարանում միմյանց նկատմամբ բռնի գործողություններ կատարելու մեղադրանքովՓաշինյանը կարևորել է միջազգային փորձի ներգրավումը կենսաչափական համակարգի ներդրման գործում«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակըՀաշված ժամեր են մնացել. կլինի՞ Մխիթարյանը մեկնարկային կազմում, թե՞ ոչՓաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներինՓաշինյանի կեղծ երկընտրանքը՝ վասալիտետ կամ պատերազմի սպառնալիք․ ՍուրենյանցԶելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցՔննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական ընկերության միջև համագործակցության հեռանկարներըԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետ4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՄենք մոտենում ենք Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու շուրջ համաձայնության հասնելուն․ ԹրամփԱդրբեջանի ԶՈւ-ն ամրապնդել է դիրքերը նաև Սև լճի հատվածումՄիրզոյանը Մանամայում ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հարցում ՀՀ մոտեցումներըԱՄՆ-ից ստացվել է տեղեկություն Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին․ ՌԴ ԱԴԾՀանրապետականների պարտության դեպքում Թրամփը կարող է վերսկսել Իրանի դեմ հարվածներըBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահԻրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները․ ԱրաղչիԱվտովթար՝ Լոռու մարզում․ 75-ամյա վարորդը «Jeep Compass»-ով բախվել է բետոնե հենասյանը․ կան վիրավորներԱնթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մшհվան հանգամանքների ցանկացած շահարկում․ Աբրահամյան
Քաղաքականություն

«Զվարթնոց»-ի ռեկորդները՝ իշխանությունների անգործության և ուշացած խոստումների ֆոնին․ Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»-ը ներկայացնում է ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանի հոդվածը։

«2025 թվականին Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը սպասարկել է 5.615.789 ուղևոր՝ սահմանելով պատմական ռեկորդ։ Միաժամանակ տեղափոխվել է 42.679 տոննա բեռ և փոստ։ Իշխանությունները, ձեռագրին համապատասխան, շտապում են սա ներկայացնել, որպես աննախադեպ «հաջողություն»։ Բայց բավական է մուտք գործել օդանավակայան, հասկանում ես, որ այն գործում է վերջին ճիգերով, գերծանրաբեռնված ռեժիմով։ Իսկ ռեկորդները գրանցվել են ոչ թե արդյունավետ կառավարման, այլ համակարգի դիմացկունության հաշվին։

«Զվարթնոց»-ը կառուցվել է այլ ժամանակների համար

Ներկայիս տեսքով «Զվարթնոց» օդանավակայանը կառուցվել և շահագործման է հանձնվել 2006-2007թթ (նախագահ՝ Ռ. Քոչարյան) ։ Այն կառուցվել է մեծ դիմադրության պայմաններում. «մեր օդանավակայանը տալիս են ուրիշներին», «քանդում են աշխարհի ամենագեղեցիկ օդանավակայանը»  լոզունգների ներքո։

Բայց օդանավակայանը կառուցվեց և Հայաստանի խոշոր ստրատեգիական նախագծերից մեկն էր, որը պահանջում էր շարունակություն՝ նոր ենթակառուցվածնքերի տեսքով։ Եվ որը չարվեց։

«Զվարթնոցը» նախագծվել էր տարեկան մոտ 3–3,5 միլիոն ուղևորի սպասարկման համար,  և պլանավորված էր երկարաժամկետ զարգացման ծրագիր։

Այսօր, սակայն, օդանավակայանը աշխատում է իր նախագծային թողունակությունից գրեթե կրկնակի ծանրաբեռնվածությամբ՝ առանց համապատասխան ընդլայնման կամ արդիականացման։ Անզեն աչքով տեսանելի են օդանավակայանի վերջին ճիգերը։

Ութ տարի՝ զրո արդյունք

2018 թվականին արդեն առկա էր հին տերմինալի վերակառուցման նախագիծը, նախատեսվում էր նոր ենթակառուցվածքների զարգացում և օդանավակայանի տարածքների համալիր արդիականացում։ Սակայն այդ պահից անցել է ութ ամբողջ տարի, և իշխանությունները չեն կարողացել իրականացնել ոչ մի իրական շինարարական ծրագիր։

Այն դեպքում, երբ այդ ժամանակահատվածում հնարավոր էր կառուցել առնվազն երկու նոր տերմինալ և պատրաստել «Զվարթնոց»-ը տարածաշրջանային ավիահաբ դառնալու համար։ Ութ տարի՝ զրո արդյունք. բայց աննախադեպ հաջողությունների մասին հայտարարություններ։

Ուշացած որոշում՝ 2067 թվականը որպես արդարացում

Եթե հարցնենք իշխանություններին, ապա մեղավոր են բոլորը, բայց ՝ ոչ իրենք։ Մեղավոր են նախկինները, մեղավոր է Էռնեկյանը, միգուցե նաև ավիաընկերությունները։ Մնում է հույս ունենալ, որ վերջերս կառավարության հավանության արժանացած «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կոնցեսիոն պայմանագրի հինգերորդ փոփոխությամբ ի վերջո կկառուցվի նոր տերմինալ։ Ընդ որում, ներդրումները նախատեսված են իրականացնել մինչև 2033 թվականը։ Ութ տարվա անգործությունից հետո, մի այդքան էլ կարելի է սպասել։ Իսկ մինչ այդ «Զվարթնոց»-ը կշարունակի աշխատել գերծանրաբեռնված ռեժիմով»։