Իսրայելը շարունակումէ հարվածներ հասցնել Լիբանանին. կան զոհեր և վիրավորներ
Իսրայելի բանակը հայտնել է Լիբանանի տարբեր շրջաններում «Հեզբոլլահի» թիրախների դեմ նոր հարվածների մասին։
Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։
«Հեզբոլլահի կողմից հրադադարի համաձայնագրի բազմիցս խախտումներին ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Լիբանանի մի քանի շրջաններում «Հեզբոլլահի» ահաբեկչական թիրախներին», - ասվում է հայտարարության մեջ։
Լիբանանյան մի շարք աղբյուրներ նշում են, որ հարվածների հետևանքով կան զոհեր և վիրավորներ: