Բրազիլիայի նախագահը քննադատել է Թրամփի Խաղաղության խորհուրդը
Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «Խաղաղության խորհուրդը», տեղեկացրել է «Немецкая волна»-ն։
Նրա խոսքով՝ Թրամփը ձգտում է ստեղծել ՄԱԿ այլընտրանքային մոդել՝ այն բարեփոխելու փոխարեն։
«Ի՞նչ է կատարվում։ Նախագահ Թրամփը առաջարկում է ստեղծել նոր ՄԱԿ, որտեղ ինքը կլինի միանձնյա ղեկավարը»,- նշել է Լուլա դա Սիլվան։
Նրա խոսքով՝ դրանով իսկ ոչնչացվում է ՄԱԿ Կանոնադրությունը։
Ընդ որում, Բրազիլիան նախընտրում է միջազգային համագործակցությունը «ջունգլիի օրենքից», այնուհետեւ ընդգծել է քաղաքական գործիչը։
Նա հիշեցրել է, որ իր երկիրը կոչ է անում բարեփոխել ՄԱԿ-ը 2003-ից եւ անհրաժեշտ է համարում ՄԱԿ Անվտանգության խորհրդին լատինաամերիկյան եւ աֆրիկյան երկրների մշտական անդամակցությունը։