Այսօր մեկնարկել է 2026 թվականի միասնական քննությունների առաջին փուլը
Այսօր մեկնարկել է 2026 թվականի միասնական քննությունների առաջին փուլը: Քննությունների ընթացքին հետևելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Երևանի թիվ 142 և թիվ 135 հիմնական դպրոցներում տեղակայված քննական կենտրոներ։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Քննական գործընթացի մեկնարկից առաջ Ժաննա Անդրեասյանը նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի ուղեկցությամբ շրջել է քննասենյակներում և զրուցել դիմորդների հետ:
Նախարարը հաջողություն է մաղթել նրանց և հետաքրքվել քննություններին նախապատրաստվելու, մասնագիտական նախընտրությունների հարցերով։