Բաքուն կրկին սպառնում է հարվածել Ստեփանակերտին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին սպառնացել է հրթիռային հարված հասցնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտին։ Այդ մասին РИА Новости-ին հայտնել է գերատեսչության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգյախլըն։
Հիշեցնենք, որ նման սպառնալիք էր հնչեցվել նաև երեկ։
«Ադրբեջանի ՊՆ այն հայտարարության մասին, թե կհարվածեն Ստեփանակերտին. այս կապակցությամբ ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը զգուշացրել է Անջեյ Կասպրշիկին»,- գրել էր ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։