«Ուշադրություն դարձրեք, թե ինչ է ԱՄՆ-ն վաճառելու Ադրբեջանին»․ Սուրեն Սարգսյան
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ինչես նշել էի դեկտեմբերի վերջին, Վենսը պլանավորում էր այցելել Հայաստան: Մինչ երեկվա Թրամփը-Ալիև հանդիպումը, Վենսի Բաքու կատարելիք այցի մասին ոչինչ չէր խոսվում: Սակայն, արդեն այսօր, Թրամփը հայտարարել է, որ փոխնախագահը նաև Բաքու է այցելելու:
Ի դեպ, ուշադրություն դարձրեք, թե ինչ է ԱՄՆ-ն վաճառելու Ադրբեջանին, և սա երեկվա հանդիպման արդյունք է...»։
Իսկ Թրամփը Truth Social-ում մասնավորապես գրել է.
«Սա տհաճ պատերազմ էր, 8-ից մեկը, որին ես վերջ դրեցի։ Բայց հիմա մենք ունենք բարգավաճում և խաղաղություն։ Փետրվարին փոխնախագահ Վենսը կայցելի երկու երկրներ՝ մեր խաղաղության ջանքերը շարունակելու և միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի ուղին առաջ մղելու համար։ Մենք կամրապնդենք մեր ռազմավարական գործընկերությունը Ադրբեջանի հետ, կկնքենք հիանալի համաձայնագիր՝ Հայաստանի հետ խաղաղ միջուկային համագործակցության համար, կկնքենք գործարքներ մեր մեծ կիսահաղորդչային արտադրողների համար և Ադրբեջանին կվաճառենք ԱՄՆ-ում արտադրված պաշտպանական սարքավորումներ, ինչպիսիք են զրահաբաճկոններ, նավակներ և այլն»։