Հռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)Մտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ինտեգրման գործընթացի, ներքաղաքական զարգացումների վերաբերյալԵՄ-ն պատշաճ ուշադրության կենտրոնում է պահում Ավետիք Չալաբյանի վարույթի վերաբերյալ հարցերըԷլմիրա Կարապետյանը նվաճել է հրшձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալԱլեքսանդրա Գրիգորյանը՝ Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոնԴոլարն ու եվրոն փոքր-ինչ էժանացել են«Բարձրաշխարհիկ» գեղցիները, երբ իշխանության են գալիս, սկսում են գյուղացիներին ու աշխատավորներին վերևից նայել. ՓաշոյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի Հայաստան
Պատմության ընթացքում մեր ինքնությունը քանդելու ներքին և արտաքին փորձեր են եղել. Արամ Ա
Պայթյուն Իրաքում. զոհերի թվում է բանակի բարձրաստիճան գեներալ
Մամուլ

«Մինչև հիմա չենք համակերպվում, տղայիս կարոտից խելագարվում եմ». կրտսեր սերժանտ Դավիթ Ներսիսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 14-ին Իշխանասարում

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ աշխույժ, աչքի ընկնող, համեստ երեխա էր։ Յուրահատուկ տղա էր իմ Դավիթը, գեթ մեկ բացասական գիծ չուներ։ Շատ բարի էր, բոլորին օգնության ձեռք մեկնող, կամեցող»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Քրիստինան՝ Դավիթի մայրիկը։ Դավիթը ծնունդով Արարատի մարզի Տափերական գյուղից է։ Այստեղ է անցել նրա մանկությունն ու պատանեկությունը։ Որդու դպրոցական տարիների մասին խոսելիս մայրիկը նշում է՝ դասարանի աղջիկները եղբոր պես էին սիրում Դավիթին, իսկ հետո անդրադառնում է սովորելուն։ «Փոքր տարիքում լավ էր սովորում։ Իհարկե, մի քիչ դժվարությամբ էի իրեն նստեցնում դաս սովորելու, քանի որ աշխույժ, շարժուն երեխա էր։ Բայց ընդունակ էր, լավ էր սովորում։ Իսկ մեծ տարիքում սովորելու հանդեպ սերը նվազեց։ Ֆիզկուլտուրան էր շատ սիրում, սպորտով էր զբաղվում։ Կարատեի է հաճախել, սպորտակումբներում մարզումների էր գնում։ Մինչ բանակ գնալը ավտոէլեկտրիկի մասնագիտացում ձեռք բերեց, շատ էր սիրում այդ արհեստը։ Զորակոչվեց բանակ այն մտադրությամբ, որ վերադառնալուց հետո կիրականացնի իր երազանքը։ Ասում էր՝ զորացրվելուց հետո եղբորս հետ բիզնես եմ հիմնելու։ Հիմա եղբայրն է Դավիթիս երազանքները կյանքի կոչում»։

2021 թվականի դեկտեմբերի 27-ին Դավիթը զորակոչվում է ժամկետային զինծառայության։ Սկզբում ծառայել է Լուսակերտի ուսումնական զորամասում։ «Վեց ամիս ծառայելուց հետո 10 օր արձակուրդ եկավ, իր վերջին արձակուրդն էր, հետո տեղափոխեցին Սիսիան՝ Նորավանի զորամաս։ Իսկ պատերազմի ժամանակ դիրքերում է եղել՝ Իշխանասարում»։ Դավիթը կրտսեր սերժանտ էր, հրետանավոր։

Նախքան պատերազմի մասին խոսելը, տիկին Քրիստինայից հետաքրքրվում եմ, թե ինչ զգացողություններով է որդուն բանակ ճանապարհել։ «44-օրյա պատերազմից հետո բոլորի ներսում էլ անհանգստություն կար, այդքան զոհեր ունեցանք։ Դավիթն էլ մի տեսակ տխուր բանակ գնաց։ 44-օրյա պատերազմի ժամանակ նա դպրոցական էր։ Մի պահ ասաց՝ ես էլ եմ ուզում պատերազմի դաշտ մեկնել։ Բարկացա. «Ինչպե՞ս ես նման բան ասում, Դավի՛թ, մյուս անգամ նման բան չասես մոտս»։ Արդեն իր զորակոչման ժամանակ ներսումս վախ ունեի, չէի ուզում, որ բանակ գնար։ Վախեցա ու կորցրեցի տղայիս»։

Բանակային օրերի մասին խոսելիս մայրիկը նշում է՝ Լուսակերտում ամեն ինչ հրաշալի էր։ «Նա էր արձակուրդ գալիս, մենք էինք գնում իրեն տեսնելու։ Ամեն ինչ նորմալ էր նաև, երբ տեղափոխվեց Սիսիան։ Վստահաբար, հրաշալի կերպով կշարունակեր ծառայությունը և կզորացրվեր, եթե պատերազմը չլիներ»։

2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանը հերթական անգամ հարձակվում է Հայաստանի սահմանների վրա մի քանի ուղղությամբ, սկսվում են լայնածավալ ռազմական գործողություններ։ «Իրենց դիրքում չորս տղաները զոհվել են՝ լեյտենանտ Մանուկ Միքայել յանը, Դավիթս, Վահեն և Մհերը։ Գիտենք, որ տղաները, այդ թվում՝ Դավիթս, խիզախորեն պայքարել են թշնամու դեմ»։ Դավիթն անմահացել է սեպտեմբերի 14-ին Իշխանասարում՝ ԱԹՍ-ի հարվածից։

Դավիթի հետ վերջին զրույցը եղել էր սեպտեմբերի 12-ին։ «Դավիթս սեպտեմբերի 9-ից դիրքերում էր, 14 օր պետք է այնտեղ մնային։ Սեպտեմբերի 12-ին ժամը ութի կողմերն էր, զանգեց, զրուցեցինք, որևէ արտառոց բան չի ասել։ Ամեն օր ժամը յոթից ութն իր զանգելու ժամն էր։ Իրենց մոտ բավականին խիստ էր, հեռախոսները հավաքում էին, մեկ ժամով տալիս էին, որ տղաները տուն զանգեին։ Նա էլ այդ մեկ ժամում փորձում էր շատերի հետ խոսել։ Դավիթս նաև սիրած աղջիկ ուներ»։

Զոհվելուց օրեր անց Դավիթը տանն էր։ «Սեպտեմբերի 14-ին դեպքը տեղի ունեցավ, մենք ուզում էինք զանգահարել իրեն այդ օրերին, բայց մեզ թույլ չէին տալիս, ասում էին՝ դիրքերի վրա ԱԹՍ-ներ կան, պետք չէ զանգել։ Սեպտեմբերի 15-ի առավոտյան մեզ լուրը հայտնեցին։ Ամբողջ գյուղը գիտեր, բացի մեզանից։ Զոհվելուց հետո տղաներին Կարմիր խաչի միջոցով շուտ իջեցրել էին դիրքերից»։

Դավիթը 18 տարեկան էր։ «Հոկտեմբերի 15-ին է իր ծննդյան օրը։ Չհասցրեց նշել 19 տարեկանը։ Որոշել էինք իր ծննդյան օրը Դավիթիս մոտ գնալ։ Մեր վերջին հանդիպումը եղել է օգոստոսի 27-ին՝ տղայիս ծառայության ութ ամիսն էր լրանում։ Իր մոտ գնացինք։ Վերջին անգամ այդ օրն եմ երկու անգամ իրեն գրկել։ Չգիտեի, որ դա մեր վերջին հանդիպումն է, և ես էլ տղայիս չեմ տեսնելու։ Մինչև հիմա չենք համակերպվում, տղայիս կարոտից խելագարվում եմ։ Դաժան իրականություն է»։

Ապրելու ուժի մասին։ «Տանը երկու երեխա ունենք, հանուն իրենց ապրում ենք, բայց Դավիթիս պակասը ոչ ոք չի կարող լրացնել։ Դավիթն առաջնեկս էր, կրտսեր եղբայր և քույր ունի։ Քույրիկին մի ուրիշ ձևով էր սիրում։ Աղջկաս անունը Անգելինա է, Դավիթս անընդհատ նրան ասում էր՝ Անգելս»։

Հ. Գ.- Կրտսեր սերժանտ Դավիթ Ներսիսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Խոր Վիրապի գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում