Ֆրանսիայի Ազգային ժողովը մերժել է կառավարությանն անվստահություն հայտնելու երկրորդ բանաձևը
Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը մերժել է կառավարությանն անվստահություն հայտնելու երկրորդ բանաձևը։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, քվեարկության արդյունքները հայտնել է Ազգային ժողովի նախագահ Յաել Բրոն-Պիվեն։
«Կողմ» է քվեարկել 142 պատգամավոր, մեծամասնություն չկա, որոշումը չի ընդունվել»,- նշել է նա։
Բանաձևի ընդունման համար անհրաժեշտ է եղել 289 «կողմ» ձայն։