Ավիավթար ԱՄՆ -ի Ֆլորիդա նահանգում. ինքնաթիռի բոլոր ուղևորները զոhվել ենՆԳՆ-ն աշխատանքից ազատել է ոստիկանության երեք ծառայողի, ևս մեկին խիստ նկատողություն հայտարարելՀարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը․ Միրզոյանի ելույթըԹՐԻՓՓ–ի հատվածում կլինի արտահերթ սահմանազատում. Մհեր Գրիգորյան«Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի․ հայտնի է պատճառըՓակուղուց դուրս գալու առաջին քայլը պետք է լինի քաղաքական և պետական գործիչների ազատ արձակումը․ Վահե ՀովհաննիսյանԷջմիածին քաղաքում մինչև 20։00-ն ջուր չի լինիՀատկապես Մեղրիում ու Ագարակում անհրաժեշտ է պատրաստվել Իրանից հնարավոր փախստականների նոր հոսքին․ Հոխիկյան
Զինվորին հասցրել են ինքնաuպանության
Գլխավոր դատախազը Սյունիքում է. նա Սիսիանում շրջել է համայնքին վերադարձված զբոսայգիներումՆոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի նոյեմբերին. Փաշինյան
37-ամյա կինը, ով ՍՊԸ տնօրեն է, հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր. ՀԿԿ (տեսանյութ)
ԱՄՆ-ն և Իսրայելը պատրաստվում են Իրանի դեմ նոր պատերազմինԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչՀրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններԱրագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելըՇաքիի հայտնի դեպքը իրավասու մարմինները փորձում են «սվաղել» և խլացնել միջադեպի ձայնը․ Աբրահամյան
«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան
ԱՄՆ-ում Հելոուինի երեկույթների ժամանակ հրաձգությունների հետևանքով կա 76 զոհ և հարյուրավոր վիրավորներ36 ժամով ջուր չի լինելու Նոր նորքի, Ավանի, Նորք-Մարաշի բոլոր տարածքներում և Կոտայքի մարզ որոշ բնակավայրերումԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջանում և 3 մարզում«Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներԵվրոպայում ՆԱՏՕ ուժերի հրամանատարը Ռուսաստանի և ՆԱՏՕ հակամարտությունն անխուսափելի չի համարումՌուբիո․ ԱՄՆ-ը ուսումնասիրում է Սև ծովով հացահատիկի փոխադրումները վերսկսելու Թուրքիայի և Հնդկաստանի առաջարկներըԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՀայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆՏեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները ծանոթացել են COP17-ի կազմակերպման աշխատանքներին«Զվարթնոցում» առաջիկայում անձինք իրենք ինքնուրույն կապահովեն իրենց անցումը, եթե ունեն կենսաչափական (տեսանյութ)Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունըAP․ Իրանը խոցել է ավելի քան 115 թիրախ Մերձավոր Արևելքի ամերիկյան 26 ռազմակայաններումՖրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքԼույս չի լինի բազմաթիվ հասցեներումՄերկելը կոչ է արել երկրի պատմության մեջ առաջին անգամ կնոջ ընտրել Գերմանիայի նախագահՄեծ Բրիտանիայի ՊՆ-ն ոստիկանությանը մեղադրել է բրիտանուհու հանդեպ բռնություն գործադրած ամերիկացի զինծառայողի գործն ԱՄՆ-ին ապօրինի փոխանցելու մեջՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինԷրդողանն ու Զելենսկին Ստամբուլում քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման հեռանկարներըԵրեւանում հարս ու սկեսուր հայտնվել են դատարանում միմյանց նկատմամբ բռնի գործողություններ կատարելու մեղադրանքովՓաշինյանը կարևորել է միջազգային փորձի ներգրավումը կենսաչափական համակարգի ներդրման գործում«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակըՀաշված ժամեր են մնացել. կլինի՞ Մխիթարյանը մեկնարկային կազմում, թե՞ ոչՓաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներինՓաշինյանի կեղծ երկընտրանքը՝ վասալիտետ կամ պատերազմի սպառնալիք․ ՍուրենյանցԶելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցՔննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական ընկերության միջև համագործակցության հեռանկարներըԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետ4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՄենք մոտենում ենք Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու շուրջ համաձայնության հասնելուն․ Թրամփ
Քաղաքականություն

Նիկոլականներին ու քոչարյանականներին՝ հեռու խաղացեք. Միքայել Մինասյան

2020-ի ամռանը, երբ բոլորը(դ) տոնում էին(ք) «հուլիսյան հերոսամարտի հաղթանակը», իսկ հեղափոխական էյֆորիան իր բարձրակետին էր, ես փորձում էի բացել հայերի աչքերը՝ ինձ համար ոչ կոմֆորտ ու շատ խորթ ձևաչափով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

«Խոհանոցի ֆորմատը պատահաբար չէր ընտրվել՝ կարիք կար մաքսիմալ շատ մարդկանց ուշադրությունն ու հայացքն ուղղել սպասվող աղետին, խոսել մարդկանց հետ: Դժվար էր դա անել, բայց ամեն մեկն ինքն է ընտրում իր ճանապարհը:

Նիկոլականները սկսեցին ֆիքսվել «կուխնյայի վրա», քոչարյանականները՝ մատի փաթաթան դարձրեցին միայն մի դրվագը՝ կոնտեքստից կտրելով ու դավադրության տեսություններ  հորինելով՝ ընդհուպ մեղադրելով, թե թերթի տպաքանակի մի մասն առնելով ես եմ ֆինանսավորել հեղափոխությունը։ Մեղադրողները նրանք են, ովքեր նիկոլի կողքին կանգած հետույքները պատռելով փողոց էին փակում։ Այդ նույն  մարդիկ հիմա նույն էնտուզիազմով «նիկոլին բերողներ» են փնտրում։  Ձեր կենսագրությանը նայեք՝  Նիկոլ ու հեղափոխություն ծնողներին ու սնողներին սեփական շարքերում գտնելու համար։

2020 թ. ես խոսել եմ ամեն ինչի մասին, խոսել եմ փաստերով՝ Հորդանանից շուկայականից տասնապատիկ թանկ գնված հնամաշ ՕՍԱ-ԱԿ-ների, առանց հրթիռ ՍՈւ-երի մասին, որոնք հեղափոխականները ներկայացնում էին որպես «80-ականների զենքի ամոթալի էջը» փակելու ապացույց: Ես փորձում էի զգուշացնել հեղափոխական էյֆորիայի մեջ հայտնված ժողովրդին, որ այդ գործարքները բլեֆ են և արժենալու են հազարավոր կյանքեր, քանի որ Արցախն արդեն հռչակվել էր «Հայաստան և վերջ», բանակցությունները տապալված էին, իսկ հետհաշվարկը՝ սկսված:
2020թ. անցել է վեց տարի: Այս տարիների ընթացքում մեկը մյուսի հետևից տեղի են ունեցել ողբերգական և արյունալի իրադարձություններ՝
·       Պարտություն դավաճանված պատերազմում
·       Արցախի վերջնական հանձնում
·       Արցախյան հազարամյա քաղաքակրթության անկում 
·       Գորիսի միջպետական ճանապարհի հանձնում
·       Ջերմուկի և Սյունիքի բարձունքների օկուպացիա
·       Տավուշի գյուղերի հանձնում
Շարքը շարունակելի է…

Մեծ ողբերգությունների արանքում, «կրելու» խոստումով  2021թ. լեգիտիմացվեց և վերարտադրվեց Նիկոլն ու նիկոլիզմը, որը վերջնականապես փակեց Ղարաբաղի հարցը։ Քաղաքական դաշտը բաժանվեց քոչարյանականների ու նիկոլականների, և այդ բաժանման պատճառով ժողովրդի ճնշող մեծամասնությունը «ապաքաղաքականացավ», որպեսզի վատի ու վատագույնի միջև ընտրություն չկատարի: Այս բաժանման բենեֆիցիարները երկու հոգի են. մեկը  հայ ժողովրդին համոզեց, թե ինչ էլ լինի ինքն իրեն պարտված չի համարելու, մյուսն էլ «չկրելուց» հետո հայտարարեց, թե «պրիզը մեկը չէ, պարտվել են նրանք, ովքեր ԱԺ չեն անցել»: Հետո, ըստ էության, կորավ՝ խրախուսելով ու ֆինանսավորելով Հայաստանում ու Ռուսաստանում  ապրող  վարձկաններին մեղավորների ագրեսիվ փնտրուքների մեջ թաքցնել իր մեղքը, ավելի ճիշտ՝ անկարողությունը։
Խորհրդարանում խոսում են ամեն ինչից, թեժ քննարկումներ են անում, իրար  քաշքշում, միասին գործուղումների գնում, եվրոպաներում  զվարճանում,  պրեմիաներ մեջմեջ անում՝ անլրջացնելով ամեն ինչ։ Արդեն չեն էլ խոսում Արցախի, արցախահայերի, Բաքվի գերիների, գոյաբանական մարտահրավերների մասին։ Այդ ամենի մասին լռում են։ 
Փոխարենը նիկոլականներն ու քոչարյանականները, նրանց պրոքսիները իրար հերթ չտալով տիրաժավորում են 6 տարվա հնության և կոնտեքստից հանված մի դրվագ՝ ձևախեղելով, մանիպուլացնելով և ստելով, թե իբր ես ծրար եմ տվել Նիկոլին, իբր ֆինանսավորել եմ նրա «թիմին», ինչ-որ թվեր են հորինում ու հրճվում:   
Կրկնում եմ այն ինչ ասել եմ՝ ի տարբերություն ձեզ՝ նիկոլականներիդ ու քոչարյանականներիդ, ես չեմ հրաժարվում իմ խոսքերից, չեմ թաքնվում բառերի հետևում ու չեմ մանիպուլացնում:  Ի տարբերություն ձեզ, ես սեփական սխալի մասին ինքնակամ խոսելու կամք ու համարձակություն ունեմ: Իմ բոլոր սխալները մարդկային են: Ի տարբերություն նիկոլականների՝  հայրենիք չեմ հանձնել, ի տարբերություն քոչարյանականների՝ չեմ ստեղծել հեղափոխության պարարտ գեոպոլիտիկ հող, ինքնամոռաց չեմ փորձել օգտվել հեղափոխությունից, իսկ վերջում չեմ   լեգիտիմացրել  կապիտուլյացիան և Արցախը հանձնողին (առաջին երեքը գիտակցաբար, վերջին երկուսը՝ անկարողությունից):
Ես չեմ համարում, որ լեգիտիմացրել են, որովհետև այդպիսին է եղել պլանը: Ես դավադրության տեսություններին չեմ հավատում: Իրավիճակն ավելի պարզ է ու տխուր՝ այդ մարդիկ այլ բանի ընդունակ չեն: Խիզախություն չունեն ընդունելու իրականությունն ու դուրս գալու.. 

Ես պարզապես ֆիքսում եմ, որ Քոչարյանի թիմն ու անմեղսունակ խորհրդատուները (չշփոթել պատգամավորների հետ), նիկոլականների հետ ձեռք ձեռքի տված արհեստական օրակարգերով, մանիպուլյացիաներով ու ստերով  2021 թվականից  երկիրը շարունակաբար ճակատագրում են նորանոր աղետների:
Ֆիքսում եմ ու անցնում առաջ՝  հետևելով, թե ոնց են նույն երգը երգելով կանգնում հին ու հարազատ փոցխին: 
Հեռու խաղացեք։