Օկուպացված Արցախում մնացած 10 հայ և 1 ռուս տեղափոխվել են Հայաստան
Արսեն Թորոսյանը գրել է.
«Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում եմ, որ Ադրբեջանի Հանրապետությունում (Ղարաբաղում) (օկուպացված Արցախի Հանրապետություն- NEWSPRESS.am) մինչ այժմ բնակվող 10 հայեր և ազգությամբ ռուս մեկ ՀՀ քաղաքացի դիմել են Ադրբեջանի և Հայաստանի պատկան մարմիններին՝ Հայաստանի Հանրապետություն տեղափոխվելու խնդրանքով։ Դիմումների հիման վրա նշված անձինք տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն»: