Հրազդանի կիրճի մարզական գոտու մի հատված հունվարի 28-ին փակ կլինի
Հունվարի 28-ին կանցկացվի “Tricolor” Yerevan Night Run գիշերային մրցավազք` նվիրված ՀՀ բանակի կազմավորման 34-րդ տարեդարձին։ Միջոցառումը կանցկացվի Հրազդանի կիրճի մարզական գոտում՝ «Ֆլորենս» համալիրի հատվածից մինչև Դավթաշենի կամրջի մոտ գտնվող գազի բաշխիչ ցանցը՝ 2,5 կմ երկարությամբ ճանապարհահատվածում:
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ նախապատրաստական փուլը կազմակերպելու նպատակով ժամը 13։00-ից մինչև 20։00-ն ճանապարահատվածը երկկողմանի ամբողջությամբ փակ կլինի երթևեկության համար։