Հռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)Մտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ինտեգրման գործընթացի, ներքաղաքական զարգացումների վերաբերյալԵՄ-ն պատշաճ ուշադրության կենտրոնում է պահում Ավետիք Չալաբյանի վարույթի վերաբերյալ հարցերըԷլմիրա Կարապետյանը նվաճել է հրшձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալԱլեքսանդրա Գրիգորյանը՝ Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոնԴոլարն ու եվրոն փոքր-ինչ էժանացել են«Բարձրաշխարհիկ» գեղցիները, երբ իշխանության են գալիս, սկսում են գյուղացիներին ու աշխատավորներին վերևից նայել. ՓաշոյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի Հայաստան
Պատմության ընթացքում մեր ինքնությունը քանդելու ներքին և արտաքին փորձեր են եղել. Արամ Ա
Պայթյուն Իրաքում. զոհերի թվում է բանակի բարձրաստիճան գեներալ
Մամուլ

Շնորհակալություն հայտնելու առիթ միայն Ալիևն ունի, ոչ ՀՀ պաշտոնյաները. Արտակ Բեգլարյան. «Հրապարակ»

«Հրապարակի» զրուցակիցն Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն է:

- Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը պարբերաբար շնորհակալություն են հայտնում Բաքվի բռնապետ Իլհամ Ալիեւին: Երեկ էլ` Դավոսում, Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Խաչատուրյանը միացավ նրանց` Ալիեւին շնորհակալական խոսք ասաց: Ի՞նչ եք կարծում` ո՞րն է Ալիեւին շնորհակալություն հայտնելու պատճառը: Ադրբեջանական կողմը Արցախում հայկական հետքը ջնջելով է զբաղված, հայկական գերեզմաններն ու վանքերն են պղծում, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն են դատում, գերիներին չեն վերադարձնում... ո՞րն է նրան շնորհակալություն ասելու պատճառը:

- Իհարկե` միանշանակ, մենք Ալիեւին ունենք շնորհակալություն հայտնելու մի շարք պատճառներ: Օրինակ` 150 հազար մարդ չսպանեց, սպանեց 5 հազար եւ ավելի մարդ, շնորհակալություն պետք է հայտնենք, որ, օրինակ, Բաքվում ունենք 19 հայ ռազմագերի, այլ ոչ թե, ասենք, 1900: Պետք է շնորհակալ լինենք, որ միայն Արցախով եւ Հայաստանի մի քանի հարյուր քառակուսի կիլոմետր տարածքով է բավարարվել, այլ ոչ թե Սյունիքով, Գեղարքունիքով, Երեւանով եւ այլն, եւ այսպես շարունակ: Բայց, չգիտես ինչու, մենք չենք ուզում նկատել` Ալիեւը մեզ երբեւիցե հայտնե՞լ է շնորհակալություն, եւ, ընդհանրապես, եղե՞լ է նման դեպք։ Ես կարծում եմ, որ չի եղել ու չի էլ լինելու: Հայաստանի իշխանությունները տվել ու շարունակաբար բավարարում են Ալիեւի պահանջները, կատարում են նրա բոլոր քմահաճույքները, տարածքներ են զիջում եւ այլն եւ ոչ մի խոսք չեն ասում այն բոլոր հանցագործությունների մասին, որոնք կատարել է Ալիեւը՝ իր խունտայի հետ միասին: Չեն խոսում այն մասին, որ արդարադատություն պետք է հաստատվի, որ արդարությունը պետք է վերականգնվի եւ այլն…. եթե սա էլ չեն անում այս իշխանությունները, էլ ի՞նչ սպասել նրանցից: Այսքանից հետո շնորհակալություն հայտնելու առիթ միայն Ալիեւն ունի: Նա պետք է երախտապարտ լինի, որ Հայաստանում գործում է մի իշխանություն, որը երախտապարտ է իրեն, սակայն ոչ երբեք` հայ ժողովրդին:

- Իսկ ինչո՞վ է պայմանավորված Նիկոլ Փաշինյանի սերն առ Ալիեւ:

- Պատճառները բազմաթիվ են, առաջին հերթին՝ որ Ալիեւը շարժվում է իրենց օրակարգով կամ հակառակը, սակայն իրենք ներկայացնում են այնպես, որ Ալիեւն իրենց օրակարգով է առաջնորդվում. հայկական խաչմերուկ, իրական Հայաստան եւ այլն: Շնորհակալություններով Ալիեւին փորձում են ցույց տալ, որ իրենք խիստ խաղաղասեր են, որեւէ պահանջ չունեն Ադրբեջանից, միայն թե Ադրբեջանն այնպես անի, որ Նիկոլի իշխանության համար վտանգներ չառաջանան, որպեսզի նա իր պաշտոնը չկորցնի: Ինձ համար, որպես կրթված մարդու, այս ամենն ակնհայտ է: Ճչացող, արհեստական կառուցողականության խաղ են տալիս: Չեմ կարող ասել, թե Նիկոլ Փաշինյանն իսկապե՞ս շնորհակալ է Ալիեւին իր հոգու խորքում, թե ոչ, սակայն անգամ եթե շնորհակալ չէ, այդպիսի իմիտացիա է ստեղծում, որը խրախուսվում է որոշ երկրների կողմից: Փաշինյանի գլուխը որոշ ուժեր շոյում են, ասում են` կեցցես, որքան խաղաղասեր ես դու:

- Հետեւո՞ւմ եք Իլհամի խոսույթին: Առնվազն գոնե վերջին մեկ-երկու ամիսների ընթացքում ինչ-որ բան փոխվե՞լ է Հայաստանի մասին նրա հայտարարություններում, որովհետեւ երեկ խորհրդարանում Փաշինյանն ասում էր, որ երկուստեք խոսույթը փոխվել է վերջին շրջանում:

- Որոշ չափով հետեւում եմ: Մի քիչ նրա խոսույթը փոխվել է, սակայն՝ զուտ կոսմետիկ ձեւով: Հաշվի առնենք, որ նա հասել է կարեւոր հանգրվանին, արդեն իսկ Զանգեզուրի ճանապարհի բացման մեծ մասն անցել են, եւ հետո՝ Ադրբեջանն այս փուլում խաղաղասեր ու կառուցողական երեւալու խնդիր ունի: Նա դեռ սիմվոլիկ ժեստեր է անելու Հայաստանին եւ հայ ժողովրդին, ինչը կարող է հայ ժողովրդի մի հատվածի մոտ տպավորություն թողնել, որ Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի հետ ցանկանում են խաղաղություն հաստատել, իսկ այդ ամենը նախընտրական Հայաստանում կնպաստի, որպեսզի խաղաղության մասին կեղծ նարատիվները մեծ տարածում գտնեն: Այստեղ կա նաեւ այլ գործոն` Թրամփի լրացուցիչ ուշադրությունը: Ադրբեջանը նաեւ խնդիր ունի՝ ամերիկյան կողմին սիրաշահելու, որպեսզի ԱՄՆ-Ադրբեջան ռազմավարական հարաբերությունները մտնեն ուժի մեջ, իսկ Ադրբեջանի դեմ դրված սանկցիաներն ամբողջապես հանվեն: Այդ ամենն Ադրբեջանի համար շատ ավելի կարեւոր է, քան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը` սիմվոլիկ ժեստերով: Ակնհայտ է, որ Հայաստանի հետ հարաբերություններն այս փուլում Ալիեւի ձեռքին գործիք են:

- Իսկ ի՞նչ առումով է փոխվել Ալիեւի խոսույթը: Ասում եք, որ կոսմետիկ որոշակի փոփոխություն կա:

- Ապրանքների մատակարարում` Ադրբեջանի կողմից եւ նրա միջոցով: Քանիցս արդեն հայտարարել են, որ այդ ամենն իրենց համար դրական է, որ իրենք պատրաստ են երկկողմ առեւտրի, ի դեպ` այս մասին ոչ միայն Ալիեւն է խոսում, այլեւ՝ իր նազիր-վեզիրները: Ասում են, որ Հայաստանի հետ խաղաղության դարաշրջան են մտել, բայց խորքային առումով Զանգեզուրի միջանցքի մասին նրանց խոսույթը չի փոխվել, երբեմն-երբեմն պատմական տարբեր իրադարձությունների մեկնաբանությունը նրանց կողմից չի փոխվել: Հայերի դեմ ատելության համակարգը ոչ մի կերպ չի փոխվել, անգամ՝ այն դեպքում, երբ Ալիեւի խոսքում կա փոփոխություն: Պետական, միջին օղակներում, ինչպես նաեւ՝ մեդիայում, քարոզչությունը նույնն է, նույնն է նաեւ կրթական համակարգում: Ի դեպ, նրանք շարունակում են ՀՀ քաղաքներն անվանել ադրբեջանական անվանումներով` Ալիեւի հրամանագրով: Ոչ մի հայկական տեղանուն չկա Ադրբեջանի համար` ՀՀ ինքնիշխան տարածքում: Իսկ եթե իսկապես փոխվել է իրավիճակը, ապա ինչո՞ւ այս մոտեցումը չի փոխվել: Ռազմավարական առումով Ալիեւը շարունակում է նույն կուրսը: Ալիեւը վերջերս նաեւ հայտարարեց այն մասին, որ ազերիները պետք է բնակեցվեն Հայաստանում: Այս մոտեցումը նույնպես մնացել է անփոփոխ»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում