ՌԴ հատուկ ծառայությունները բռնել են «Ֆազի» սպանողին
«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ Ռուսաստանի Դաշնության հատուկ ծառայության աշխատակիցները ձերբակալել են Սերգեյ Գրիգորյանի՝ Ֆազի սպանության գործով հետախուզման մեջ գտնվող Հարություն Սահակյանին։
Կայքի տեղեկություններով՝ ՀՀ իրավապահ համակարգը զբաղվում է Սահակյանին Հայաստան բերելու ուղղությամբ։
Նա հետախուզման մեջ է գտնվում Ֆազի սպանության հաջորդ օրվանից։ Ըստ մեղադրանքի՝ Սահակյանը խմբի կազմում, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, 2024թ․ հունիսի 11-ին ապօրինաբար կյանքից զրկել՝ սպանել է Սերգեյ Գրիգորյանին։ Սպանությունը կատարողներից Սուրեն Գրիգորյանը նույնպես հետախուզման մեջ է։