Ավիավթար ԱՄՆ -ի Ֆլորիդա նահանգում. ինքնաթիռի բոլոր ուղևորները զոhվել ենՆԳՆ-ն աշխատանքից ազատել է ոստիկանության երեք ծառայողի, ևս մեկին խիստ նկատողություն հայտարարելՀարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը․ Միրզոյանի ելույթըԹՐԻՓՓ–ի հատվածում կլինի արտահերթ սահմանազատում. Մհեր Գրիգորյան«Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի․ հայտնի է պատճառըՓակուղուց դուրս գալու առաջին քայլը պետք է լինի քաղաքական և պետական գործիչների ազատ արձակումը․ Վահե ՀովհաննիսյանԷջմիածին քաղաքում մինչև 20։00-ն ջուր չի լինիՀատկապես Մեղրիում ու Ագարակում անհրաժեշտ է պատրաստվել Իրանից հնարավոր փախստականների նոր հոսքին․ Հոխիկյան
Զինվորին հասցրել են ինքնաuպանության
Գլխավոր դատախազը Սյունիքում է. նա Սիսիանում շրջել է համայնքին վերադարձված զբոսայգիներումՆոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի նոյեմբերին. Փաշինյան
37-ամյա կինը, ով ՍՊԸ տնօրեն է, հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր. ՀԿԿ (տեսանյութ)
ԱՄՆ-ն և Իսրայելը պատրաստվում են Իրանի դեմ նոր պատերազմինԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչՀրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններԱրագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելըՇաքիի հայտնի դեպքը իրավասու մարմինները փորձում են «սվաղել» և խլացնել միջադեպի ձայնը․ Աբրահամյան
«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան
ԱՄՆ-ում Հելոուինի երեկույթների ժամանակ հրաձգությունների հետևանքով կա 76 զոհ և հարյուրավոր վիրավորներ36 ժամով ջուր չի լինելու Նոր նորքի, Ավանի, Նորք-Մարաշի բոլոր տարածքներում և Կոտայքի մարզ որոշ բնակավայրերումԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջանում և 3 մարզում«Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներԵվրոպայում ՆԱՏՕ ուժերի հրամանատարը Ռուսաստանի և ՆԱՏՕ հակամարտությունն անխուսափելի չի համարումՌուբիո․ ԱՄՆ-ը ուսումնասիրում է Սև ծովով հացահատիկի փոխադրումները վերսկսելու Թուրքիայի և Հնդկաստանի առաջարկներըԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՀայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆՏեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները ծանոթացել են COP17-ի կազմակերպման աշխատանքներին«Զվարթնոցում» առաջիկայում անձինք իրենք ինքնուրույն կապահովեն իրենց անցումը, եթե ունեն կենսաչափական (տեսանյութ)Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունըAP․ Իրանը խոցել է ավելի քան 115 թիրախ Մերձավոր Արևելքի ամերիկյան 26 ռազմակայաններումՖրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքԼույս չի լինի բազմաթիվ հասցեներումՄերկելը կոչ է արել երկրի պատմության մեջ առաջին անգամ կնոջ ընտրել Գերմանիայի նախագահՄեծ Բրիտանիայի ՊՆ-ն ոստիկանությանը մեղադրել է բրիտանուհու հանդեպ բռնություն գործադրած ամերիկացի զինծառայողի գործն ԱՄՆ-ին ապօրինի փոխանցելու մեջՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինԷրդողանն ու Զելենսկին Ստամբուլում քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման հեռանկարներըԵրեւանում հարս ու սկեսուր հայտնվել են դատարանում միմյանց նկատմամբ բռնի գործողություններ կատարելու մեղադրանքովՓաշինյանը կարևորել է միջազգային փորձի ներգրավումը կենսաչափական համակարգի ներդրման գործում«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակըՀաշված ժամեր են մնացել. կլինի՞ Մխիթարյանը մեկնարկային կազմում, թե՞ ոչՓաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներինՓաշինյանի կեղծ երկընտրանքը՝ վասալիտետ կամ պատերազմի սպառնալիք․ ՍուրենյանցԶելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցՔննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական ընկերության միջև համագործակցության հեռանկարներըԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետ4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՄենք մոտենում ենք Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու շուրջ համաձայնության հասնելուն․ Թրամփ
Քաղաքականություն

Փաշինյանը Հանրայինը վերածել է իր անձնական դուքյանի, ստեղծել է արգելված գործիչների «սև ցուցակներ». Զուրաբյան

Նիկոլ Փաշինյանը վերածել է Հանրային հեռուստատեսությունը իր անձնական դուքյանի, ստեղծել է արգելված քաղաքական գործիչների «սև ցուցակներ»։ Ֆեյսբքյան իր էջում գրել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

«Պետրոս Ղազարյանը երկու օր առաջ հարցազրույց է տվել, որում փորձել է պատասխանել այն հարցին, թե ինչու ինձ` Լևոն Զուրաբյանիս չի կանչում Հանրային հեռուստատեսության եթեր: Ահա նրա հիմնավորումը.

«Լևոն Զուրաբյանը նենց սպառնում ա իշխանությանը, որ իշխանությունները զանգեն ինձ ասեն «էս Լևոն Զուրաբյանը 0,7 տոկոս ունի, հանկարծ որ կանչես, կարող ա 1,2 տոկոս լինի՞»: Լավ եմ արել, որ 2024 թվից հետո չեմ կանչել, 24֊ից առաջ էլ չեմ կանչել ահագին: Է հետո՞: 2019֊ին էլ չեմ կանչել, հետո՞: … Այսինքն ինքը պիտի ասի՞, որ էս ժամանակահատվածում ինձ պիտի կանչեք հյուր: Իբր վերջին 1 տարում ինչ֊որ դարակազմիկ բան ա արել, մենք էլ չենք կանչել: Լավ էլի:»

Իրականությունը հետևյալն է. այսպես կոչված «թավշյա հեղափոխությունից» և Պետրոսի` հանրային եթեր տեղափոխվելուց հետո Պետրոս Ղազարյանը հրավիրել է ինձ եթեր չորս անգամ.

2019  թվականին հունիսի 16-ին,

2020 թվականին հուլիսի 27-ին,

2022 թվականին սեպտեմբերի 20-ին,

2023 թվականին մարտի 9-ին:

Քանի որ իշխանությունների հասցեին մեր քննադատությունը հիմնականում կապված է եղել Փաշինյանի կործանարար արցախյան քաղաքական քաղաքականության և անվտանգության խնդիրների ձախողման հետ,  դժվար չի տեսնել, որ իմ հարցազրույցների նկատմամբ երկու տարվա դադարը կապված է եղել 2020 թվականի պատերազմի հետ, իսկ վերջնական արգելքը, որն արդեն տևում է երեք տարի, դրվել է 2023 թվականին Արցախի կործանումից անմիջապես հետո:

Որևէ քննադատության չի դիմանում Պետրոս Ղազարյանի մեր վարկանիշի հետ կապված փաստարկը: Համաձայն Գելլափ Ինթերնեշնալի նոյեմբերյան հարցման, Հայ Ազգային Կոնգրեսին առաջիկա ընտրություններում պատրաստ են ընտրել կողմնորոշված ընտրողների 2.2%, ինչը ընտրություններից 8 ամիս առաջ և չկողմնորոշված ընտրողների ավելի 46.1%-ի առկայության պայմաններում բավականին ամուր ստարտային վիճակ է ընտրություններում հաջողության հասնելը համար առնվազն շեմը հաղթահարելու առումով:

Էլ չեմ խոսում այն մասին, որ դեկտեմբերի 26-ին Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարեց, որ ընտրություններին մասնակցելու է վարչապետի իմ թեկնածությամբ, և սա ինքնին առիթ էր, որպեսզի Հանրայինի եթերը տրամադրվեր իմ հետ հարցազրույցի համար:

Ամենակարևոր խնդիրը սակայն այլ է: Իշխանության պրոպագանդան, և, մասնավորապես, Պետրոս Ղազարյանը առիթը բաց չեն թողում հայտարարելու համար, որ ընդդիմությունը չունի խաղաղության այլընտրանքային ծրագիր: Այ սա արդեն բացարձակ ստախոսություն է և կեղծիք:

Հայ Ազգային Կոնգրեսը ներկայացրել է ոչ թե այլընտրանքային, այլ, մեր կարծիքով` ՄԻԱԿ իրատեսական խաղաղության ծրագիրը, որը մենք պայմանականորեն կոչում ենք TRIPP+BRICS. Այդ ծրագրի մեխը Հայաստանն Իրանի հետ կապող երկաթուղու կառուցումն է, որը Հայաստանին թույլ կտա սեփական տարածքում ստեղծել ինքնիշխան տրանզիտային հանգույց բոլոր ուղղություններով, վերականգնելով Հայաստանի անվտանգության համար օդի պես անհրաժեշտ աշխարհաքաղաքական հավասարակշռությունը:

Լավ թե վատ, սա հանրային քննարկմանն արժանի ծրագիր է, որը հերքում է իշխանությունների և Պետրոսի պնդումները այլընտրանքային ծրագրի բացակայության մասին:

Իսկ ճշմարտությունը հետևյալն է. որտեղ որ իշխանությունը տեսնում է, որ գաղափարապես պարտվում է, նա գերադասում է խուսափել բանավեճից: Նիկոլ Փաշինյանը վերածել է Հանրային հեռուստատեսությունը իր անձնական դուքյանի, ստեղծել է արգելված քաղաքական գործիչների «սև ցուցակներ», իսկ նրան հավատարմորեն ծառայող Պետրոս Ղազարյանը, հետեևելով իր տերերի օրինակին, ցինիկաբար պաշտպանում է խոսքի ազատության և ժողովրդավարական նորմերի աղաղակող ոտնահարումները»: