Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Արմավիր քաղաքի գլխավոր շենքերից մեկի բակում
Տևական ժամանակ է՝ Արմավիր քաղաքի Հանրապետության 1 շենքի բակում տիրում է գարշահոտ վիճակ, իսկ հիմա արդեն ըստ բնակիչների բակը վերածվել է «կեղտասառցադաշտի», հաղորդում է Shamshyan.com–ը։
Կայքի հետ զրույցում բնակիչներն ասում են որ կանոնավոր վճարումները կատարում են, փոխարենը շնչում են գարշահոտ, քայլում են հակասանիտարական վիճակում, իսկ շենքի հիմքերն էլ օր օրի կխարխլվեն. «Պատկերացնո՞ւմ եք, որ էս սառնամանիքին էդ հոտը զգացվում է։ Լավ մի՞թե Արմավիրի քաղաքապետարանում հակասանիտարական ու գարշահոտ վիճակը վերացնելու համար պիտի դիմում գրենք»,- նշում էին զայրացած բնակիչները: