Տեսակցության ընթացքում Նարեկի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ. Աստղիկ Մաթևոսյան
«Անտիֆեյք»-ի խմբագիր, փաստաբան Աստղիկ Մաթևոսյանը Երեկ ուշ երեկոյան նորից տեսակցել է հացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանին:
Աստղիկ Մաթևոսյանը գրել ե.
«69 օր ապօրինի կալանքի տակ գտնվող Նարեկ Սամսոնյանին: Տեսակցության ընթացքում պարբերաբար գլխապտույտներ էր ունենում, հետո ինքնազգացողությունը կտրուկ վատացավ, տևական ժամանակ գլխապտույտը չէր դադարում: Կանչեցինք բուժքրոջը, չափեց ճնշումը, ասաց՝ վիճակը հացադուլի հետևանքն է: Չգիտենք՝ ինչպե՞ս է Նարեկը գիշերն զգացել պատժախուց-մենախցում և ի՞նչ վիճակում կլինի այսօր՝ հացադուլի 14-րդ օրը:
Նարեկը հացադուլից զատ նաև առողջական խնդիրներ ունի, նրան շտապ վիրահատական միջամտություն է ցուցված և արդեն մեկ շաբաթ է սպասում ենք Նարեկին հիվանդանոց տեղափոխելու հարցի լուծմանը»: