Անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրաՕրվա իշխանությունը գտել է նոր թիրախ. Գառնիկ ԴանիելյանՈրպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է ԲյուրեղավանումՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել33-ամյա տղամարդուն պատկանող բնակարանից գողացել են 10 հազար դոլար, 4 մլն դրամ և ոսկյա զարդեր
Բանակի իրական խնդիրները սառնարանի մեջ չեն պահվում․ Պապիկյանի «անակնկալ» այցերը միայն տեսարան են ապահովում
Արցախցիներից հավելյալ փաստաթղթեր են պահանջում՝ կրկնաքաղաքացիությունը բացառելու հիմքով․ փաստաբանԱՄՆ-ը կրճատել է այն ժամանակավոր միջանցքների թիվը, որոնց ընթացքում նավերը կարող են անցնել Հորմուզի նեղուցով«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին ՋրականումԱյս լուսանկարներում հայաթափված Արցախում և մասնավորապես Շուշիում հրճվում են, և բնականաբար հարց չեն տալիս, թե ո՞ւր են կորել հայերը Արցախից. Մհեր ՀակոբյանՍփյուռքից մեկ Թուրքիան է սարսափում, մեկ էլ՝ ՔՊ-ն․ Մարգարիտ ԵսայանՍաուդյան Արաբիայում խոսել են տրանսարաբական նավթամուղի վրա հարձակման մասինՍևանի ափին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀայտնի է Անկախության 35-ամյակի տոնական համերգների ծրագիրը (տեսանյութ)
Պատգամավոր Լիլիթ Գալստյանը ռազմագերիների պաշտպանության հարցով դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին
ՀՀ-ում անցկացվող հեծանվավազքի Tour of Armenia մրցաշարի շրջանակում երթևեկության սահմանափակումները (տեսանյութ)Ե՛վ Ռուսաստանը, և՛ ԵՄ-ն Նիկոլի ոճով իրեն ասում են՝ «հանգիստ նստե՛ք տեղներդ»․ Արտակ Զաքարյան ԱԳ նախարարի տեղակալը Պրահայում ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթություններըԻրաքը հաստատել է, որ Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ի արձակումը կատարվել է իր տարածքիցԵթե Իրանը կարողանա այս աննախադեպ ձեռնտու իրավիճակն ամրագրել, ապա գործ ենք ունենալու բոլորովին այլ քաշային կարգի գերտերության հետ. իրանագետ«Հաղթանակ» կամրջի սկզբնամասում բախվել են «Ford Fusion»-ը և «Opel Astra»-նՕդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻ՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված և պետական ուսհաստատություններ ընդունված ուսանողներին. նախագիծՀանրապետության մի քանի շրջաններում հրդեհավտանգ իրավիճակ է
Արմեն Գրիգորյաննն իր հարցազրույցի տողատակերով մատնել է պատերազմի սցենարը. Տիգրան Աբրահամյան
Ովքեր են մտադիր առաջադրվել Գորիսում. «Հրապարակ»Ուկրաինացիները ռուսական նավ են խոցել
Արմավիրի մարզում փրկարարները որպես անհայտ որոնվող կնոջ մարմինը հայտնաբերել են Արևիկ գյուղի լճերում
Որպես անհետ կորած որոնվում է 15-ամյա Անի ԳևորգյանըՓարիզը Փաշինյանին վերադարձրեց հակառուսական գծի մեջ. «Հրապարակ»Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նշել է Հորմուզի նեղուցը բացելու պայմաններըԵրբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»Իրաքը Սաուդյան Արաբիայի դեմ հարձակումներից հետո կփակի Իրանի հետ սահմանին գտնվող անցակետը
Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան
Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ»ԵՊՀ-ում վհուկների որս է սկսել` փնտրում են «չուզողներին». «Հրապարակ»Փաշինյանի անունից հրահանգվել է «կшտnկել» երբեմնի գործընկերոջը, ապա բանտ գցել. «Հրապարակ»ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է Ուկրաինային հասցված գիշերային զանգվածային հարվածի մասինՊապոյանն ու Խուդաթյանը մարզերում ՔՊ-ի թեկնածուներ են փնտրում համայնքային ընտրությունների համար․ «Ժողովուրդ»Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»Ուկրաինան անօդաչուներով հարվածներ է հասցնում Սամարայի մարզին Փաշինյանը մատնեց, թե ինչ է ծրագրել Տիգրանաշենի հանձնման հետ կապված. «Հրապարակ»Հութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի նավթամուղինՎանաձորի համայնքապետի ընտրությունները կարող են տեղափոխվել 2027 թվական․ իշխանությունը նախ ուզում է Վանաձորն ու Փամբակը միավորել․ «Ժողովուրդ»Աբովյանում ՔՊ-ի երկրորդ թեկնածուն է հայտնվել. «Հրապարակ»Աննա Հակոբյանի փակ հանդիպումը ՔՊ-ի հետ․ ինչ նախագիծ է պատրաստվում բերել ԱԺ․ «Ժողովուրդ»Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» ՔՊ-ն միայն Առուշին չի իրենով արել. ով է հաջորդը. «Հրապարակ»Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Քաղաքականություն

Խաչատուրյանի ելույթը Դավոսում, որտեղ նա մի քանի անգամ շնորհակալություն է հայտնել Ալիևին, չի կարելի դիտարկել որպես սովորական դիվանագիտական ժեստ․ քաղաքագետ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթը Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումում, որտեղ նա մի քանի անգամ շնորհակալություն է հայտնել Իլհամ Ալիևին և նույնիսկ հայցել է նրա ներողամտությունը, չի կարելի դիտարկել որպես սովորական դիվանագիտական ժեստ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«Խնդիրը ոչ թե շնորհակալություն հայտնելն է, այլ այն, թե ինչ գործընթացի համար է այն հնչում։ Երբ հայ–ադրբեջանական կարգավորման հիմքում ընկած են ռազմական ճնշումը, ուժի կիրառման շարունակական սպառնալիքը, Արցախի հայաթափման փաստացի լեգիտիմացումը և Հայաստանի նկատմամբ բաց ու քողարկված շանտաժը, այդ պայմաններում Ադրբեջանի նախագահի նկատմամբ հրապարակային շնորհակալությունը վերածվում է ոչ թե խաղաղասիրության, այլ պարտության քաղաքական արդարացման։

Խաչատուրյանի խոսքում օգտագործվող «քաղաքական կամք» ձևակերպումը փաստացի խեղաթյուրում է իրականությունը։ Քաղաքական կամքը ենթադրում է սուբյեկտություն, ընտրության հնարավորություն և հավասար պայմաններ։ Մինչդեռ հայ–ադրբեջանական գործընթացում Հայաստանը գործել է ոչ թե սեփական կամքով, այլ հարկադրանքի պայմաններում։ Ուժի կիրառման սպառնալիքի ներքո պարտադրված զիջումները ներկայացնել որպես երկկողմ խաղաղության կամքի արդյունք նշանակում է վերաձևել քաղաքական իրականությունը՝ մաքրելով ագրեսիայի պատասխանատվությունը և նորմալացնելով պարտված կողմի դիրքը։

Դավոսում հնչած այս ելույթը ակամա հիշեցնում է սովետական անցյալը, երբ միութենական հանրապետությունների ղեկավարները մրցում էին ՍՄԿԿ Գլխավոր քարտուղարին քծնելու մեջ՝ սեփական կախվածությունը ներկայացնելով որպես «եղբայրական միասնություն»։ Այսօր այդ մոդելը վերարտադրվում է նոր ձևով․ նախկին սովետական (ռուսական) պատրոնաժի փոխարեն ձևավորվում է ադրբեջանական գործոնից բխող քաղաքական ենթագիտակցություն, որտեղ Հայաստանի ղեկավարը իրեն չի տեսնում որպես հավասար կողմ, այլ որպես պարտադրված «խաղաղության գործընթացի» ենթակա։

Իհարկե, ներկայիս համատեքստը ավելի շատ կապված է տարածաշրջանային հաշվեկշռի փոփոխության հետ, որտեղ Ադրբեջանը ուժեղացրել է դիրքերը, իսկ Հայաստանը փորձում է ադապտացվել նոր ստատուս-քվոյին:

Խաչատուրյանի խոսքը չի կարելի բացատրել դիվանագիտական անփութությամբ։ Այն ամբողջությամբ տեղավորվում է Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքական գծի մեջ, որտեղ պարտությունը ներկայացվում է որպես ռազմավարական ընտրություն, զիջումը՝ որպես իրատեսություն, իսկ դիմադրության բացակայությունը՝ որպես քաղաքական հասունություն։

Դավոսում հնչած շնորհակալությունները պարտության փիլիսոփայության խոսքային դրսևորում են, որը վտանգավոր է ոչ միայն ներկա բանակցային գործընթացի, այլև Հայաստանի պետական ինքնագիտակցության համար։ Երբ պետության ղեկավարը հրապարակային շնորհակալություն է հայտնում այն կողմին, որը խնդիրները լուծում է ուժի լեզվով, դա նշանակում է, որ խնդիրը այլևս բանակցությունների բովանդակությունը չէ, այլ իշխանության պատկերացումն իր դերի, իր պետության սուբյեկտայնության և արժանապատվության մասին»,-գրել է Սուրենյանցը։