Գրենլանդիայի և ԱՄՆ-ի թեման Ռուսաստանին չի վերաբերում․ Պուտին
Գրենլանդիայի և ԱՄՆ-ի թեման Ռուսաստանին չի վերաբերում: Հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ նշելով, որ Դանիան միշտ կոշտ է վերաբերվել Գրենլանդիային, ինչպես կվերաբերվեր գաղութին։
Ռուսաստանը միշտ աջակցել և շարունակում է աջակցել միջազգային կայունության ամրապնդման ցանկացած ջանքերի: «Խաղաղության խորհրդի» մասին Թրամփի առաջարկությունում խոսքն առաջին հերթին Մերձավոր Արեւելքի կարգավորման մասին է։ Հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նա շնորհակալություն է հայտնել Թրամփին խորհրդի կազմում ընդգրկվելու առաջարկի համար.
«ՌԴ ԱԳՆ-ին հանձնարարվել է ուսումնասիրել ԱՄՆ-ի՝ Խաղաղության խորհրդի առաջարկը և խորհրդակցել գործընկերների հետ, որից հետո Ռուսաստանը կպատասխանի»,- հայտարարել է Պուտինը։