Պեսկովը հաստատել է Պուտինի և Վիտկոֆի վաղվա հանդիպումը Մոսկվայում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախատեսում է հունվարի 22-ին հանդիպել ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Վիտկոֆի հետ։
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նման շփումները նախագահի օրակարգում են վաղը», - ասել է Պեսկովը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Վիտկոֆը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպումը նախատեսված է հունվարի 22-ին։
«Ես կհանդիպեմ Պուտինի հետ հինգշաբթի օրը. Ռուսաստանը խնդրել է հանդիպում», - ասել է Վիտկոֆը։
Նա նաև հայտարարել է, որ իր ուղևորության ընթացքում իրեն կուղեկցի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսան և ձեռնարկատեր Ջարեդ Քուշները։
Նա նաև հավելել է, որ վերջին շաբաթներին ռուս-ուկրաինական հարցում բազմաթիվ հաջողություններ են գրանցվել։