Մթնոլորտային օդի պահպանության ոլորտում արձանագրվել է 617 իրավախախտման դեպք, շրջակա միջավայրին վնասը՝ մոտ 161 մլն դրամ
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ներկայացրել է 2025թ.-ի վերահսկողության արդյունքները։
ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ
. Արձանագրվել է՝
617 իրավախախտման դեպք'
շինարարություն, արտադրություն - 221
հանքարդյունաբերություն - 37
առանց անթափանց ծածկոցի սորուն նյութերի տեղափոխում - 84
խոզանների, տերևների, թափոնների, մալուխների այրում - 226
անտառներում այրում և աղբավայրերում ինքնայրում – 18
սպասարկում և այլ - 31
. Կիրառվել է ՝
399 վարչական տույժ
34,980,000դր․ տուգանք
. Հաշվարկվել է՝
160,881,709դր․ շրջակա միջավայրին պատճառված վնաս
. Կայացվել է՝
առանց սահմանային թույլատրելի արտանետումների թույլտվության տնտեսավարող սուբյեկտի գործունեության/գործողության կասեցման մասին 15 որոշում։
Տեսչական մարմնի նախաձեռնությամբ 2025 թվականի մայիսի 22-ի ՀՀ կառավարության N 611-Լ որոշմամբ հաստատված «Մթնոլորտային օդի պահպանության բնագավառում 2025-2030 թվականների համալիր միջոցառումների ծրագրում» ներառվել է շինարարության բնագավառում և հանքարդյունաբերության ոլորտում փոշենստեցման սարքավորումների կիրառման պարտադիր պահանջը, ինչը կկրճատի կամ կբացառի աշխատանքների ընթացքում մթնոլորտային օդ փոշու արտանետուﬓերը։