Ռուսաստանցի դիվանագետները հայտնել են Բոսֆորի ափին դիակի հայտնաբերման մասին. ենթադրաբար զոհը հայտնի լողորդ է
Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը հաստատել է Բոսֆորի ափին գտնվող Բեբեկ թաղամասի մոտակայքում տղամարդու դիակի հայտնաբերման մասին։ Դիվանագիտական առաքելությունը ТАСС-ին հայտնել է, որ հայտնաբերվածի ինքնությունը պարզելու համար անհրաժեշտ կլինի ԴՆԹ թեստավորում։
«Ոստիկանությունը կարծում է, որ դա կարող է լինել լողի ժամանակ անհայտ կորած մարզիկի մարմին։ Տղամարդու ինքնությունը պարզելու համար անհրաժեշտ կլինի ԴՆԹ թեստավորում»,- հայտնել են գլխավոր հյուպատոսությունում։
Ավելի վաղ IHA գործակալությունը հայտնել էր, որ Բոսֆորում անհայտ անձի դիակ է հայտնաբերվել։ Ծովային ոստիկանությունը կասկածում է, որ դա կարող է լինել ռուսաստանցի լողորդ Նիկոլայ Սվեչնիկովը, որն անհետացել էր անցյալ օգոստոսին նեղուցում լողալիս։