Շտապօգնության ավտոմեքենան չի կարողացել ծննդկանին տեղափոխել հիվանդանոց
Այսօր՝ հունվարի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10:40-ի սահմաններում ՆԳՆ ահազանգ է ստացվել, որ «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան չի կարողանում մեկնել Շենկանի բնակավայր, որպեսզի ծննդկանին տեղափոխի հիվանդանոց։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ճանապարհն ամբողջությամբ անանցանելի է, ձյունապատ է ու մերկասառույց:
Արագածի հրշեջ-փրկարարները դժվարությամբ մի քանի կիլոմետր անցել են ու ծննդկանին հատուկ տրանսպորտային միջոցով այս պահին տեղափոխում են հիվանդանոց։ Շենկանի գյուղի սկզբնամասում սպասում են շտապօգնության ավտոմեքենան և պարեկները, որպեսզի շտապօգնությանն ուղեկցեն հիվանդանոց։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: