Մեծավան գյուղից «Օպել» էին գողացել. 20-ամյա երիտասարդներն ինքնակամ ներկայացել են ոստիկանություն (տեսանյութ)«Նոա» ՖԱ․ Արմեն Նիկողոսյանի հրաժարականը կարող է դառնալ կարևոր սկիզբ
Կալանավորված Դավիթ Ղազինյանը հայց է ներկայացրել ԿԸՀ-ի դեմ
Մեր սրտերն ու աղոթքները Նարեի ավագ քրոջ և ընտանիքի հետ են. Փամբակում խեղդված 7-ամյա փոքրիկը մեր սիրելի «Օրրանի» սաներից էրՍԴ-ն պարտավոր է գործը քննել և որոշում ընդունել դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո․ ՍԴ Գեղհովիտ գյուղում Mercedes-ը վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի․ վերջինս հոսպիտալացվել էԻրանը պատրաստ է թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել միջուկային օբյեկտներՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներԿԸՀ-ն հրապարակել է ԱԺ ընտրությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներըԱնիմաստ է դիմել Սահմանադրական դատարան, քանի որ ՍԴ որոշումն այս իրավիճակում ի սկզբանե հայտնի է. ԱԺՄ հայտարարությունըԺամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհը Լոռու մարզում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄԱշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոցԻնչ են հայտարարագրել Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամները. «Հրապարակ»Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Մովսես Խորենացի» մեդալակիր Ռիտա Շառոյանը
«Հայաստան» դաշինքից Ռուսլան Բարսեղյանը կալանավորվեց 2 ամսով, Ասատուր Քոչարյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք
«Ուժեղ Հայաստանը» ՍԴ մուտքագրել է արել ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումը
Աշոտ Եղիազարյանը կալանավորվել է
Արմենին կալանավորել ստացվել է, բայց սկզբունքներից հետ կանգնեցնել երբեք չի ստացվի. ԱբրահամյանՓամբակ գետում շարունակվում են անհետացած երեխայի որոնողական աշխատանքներըԵրևանն ու Վաշինգտոնը քննարկել են ռազմավարական գործընկերության հարցերԳորիսում կայացավ «Ակսել Բակունցը արդի գիտական ընթերցումների մեջ» հանրապետական գիտաժողովը (լուսանկարներ)Հունիսի 20-ին +37°C շոգ է սպասվում
Այս պահին եկել են ինձ ձերբակալելու. Ռուբեն Հակոբյան
Ինչ է Փաշինյանը խոստանում Ալիևին և ինչ է փորձում համոզել. «Հրապարակ»Այսօր՝ մինչև ժամը 17:00-ն, լույս չի լինիՄինչ Երևանում վիճում են, Բաքուն շարունակում է կառուցել իր օրակարգը. «Ժողովուրդ»Իսրայելը ֆոսֆորային զենքով հարվածել է Լիբանանին. կան տասնյակ զոհերՆԳՆ-ում ընտրություններին ընդառաջ պարգևատրել են աշխատակիցներին. «Հրապարակ» Արամ Վարդևանյանն արդեն հայտնել է, որ պատգամավորական մանդատ ստանալու դեպքում՝ այն իրեն հետաքրքիր չէ. «Ժողովուրդ»Թաթոյանը խոշոր վարկ է վերցրել․ «Հրապարակ»Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ուելնես» ընկերությանը ծանուցում են ուղարկել. «Ժողովուրդ»ԱՄՆ նախագահը կոչ է արել Իսրայելին և Լիբանանին լիակատար հրադադար հաստատելՈվքեր են հավակնում ՀՀ նախագահի պաշտոնին․ «Հրապարակ»Ռուսաստանից Կոստանյանին են պահանջում. «Հրապարակ»ԱԱԾ-ն տվյալ չունի, ԿԲ-ն բացատրում է․ ի՞նչ էր «Ադրբեջանից Հայաստան փոխանցված 211 միլիոն դոլարը». «Ժողովուրդ»ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել ոչ մի դեպքում չայցելել ՌուսաստանԽաչատուրյանը քննարկել է Հայաստանում թենիսի զարգացման հեռանկարներըՀԱՊԿ-ը խորացնում է ռազմատնտեսական համագործակցությունը․ Մինսկում կայացել է հանձնաժողովի նիստըԱրդյունաբերական ճգնաժամի պատճառով ֆրանսիացի ձկնորսները հավաքվել են ՇերբուրումՄենք ոչ մի դեպքում չենք կարող ՀՀ վերջին ընտրությունները համարել ժողովրդավարական․ ԶատուլինԹրամփը հերքել է, թե Վաշինգտոնը պատրաստվում է Իրանին 300 միլիարդ դոլար վճարելԱբովյանի կամրջի տակ 18-ամյա վարորդը «ՎԱԶ 21099»-ով վրաերթի է ենթարկել 70-ամյա հետիոտնինՎաշինգտոնը հավատարիմ է խաղաղությանը. ԹրամփԷս փաստը մեր «լեգիտիմներին» պիտի որ ահագին անհանգստացնի. Արթուր ԴանիելյանՀայտնի անձնավորությունը սադրում է ընդդիմությանը փողոց դուրս գալ, և դա իրեն հենց հիմա է պետքՀայկական ֆուտբոլը անդունդի եզրին հասցրած չինովնիկներից մեկը հայտնեց իր հրաժարականի մասին. FAFԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՁերբակալվել է ռուս արվեստագետի սպանության համար կասկածյալըՎրաստանում բացահայտվել է ադրբեջանցիների մասնակցությամբ «գողական աշխարհին» առնչվող բիզնես-ռեկետի սխեմա
Հասարակություն

Եպիսկոպոսաց ժողովի՝ Սուրբ Էջմիածնից դուրս գումարումը պայմանավորված է վերջին շրջանում Հայաստանում տիրող իրավիճակով. Արարատ քահանա Պողոսյան

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կյանքում Եպիսկոպոսաց ժողովների գումարումը Սուրբ Էջմիածնից դուրս ո՛չ նորություն է, ո՛չ բացառություն և ո՛չ էլ եկեղեցական-կանոնական շեղում»,- նշել է Տեր Արարատ քահանա Պողոսյանը։

Նա գրել է. 

«Վերջին օրերին հանրային դաշտում որոշ «ամենագետներ» հնչեցնում են տարբեր մեկնաբանություններ և քննադատություններ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրավերով Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում գումարվելիք Եպիսկոպոսաց ժողովի վայրի ընտրության վերաբերյալ։ Ի պատասխան այդ «ամենագետների»՝ անհրաժեշտ ենք համարում ներկայացնել հետևյալը։

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կյանքում Եպիսկոպոսաց ժողովների գումարումը Սուրբ Էջմիածնից դուրս ո՛չ նորություն է, ո՛չ բացառություն և ո՛չ էլ եկեղեցական-կանոնական շեղում։ Հայ Եկեղեցու բազմադարյա պատմությունը և նորագույն շրջանի պաշտոնական փաստաթղթերը միանշանակ վկայում են, որ եկեղեցական ժողովների աշխարհագրական վայրը երբեք չի դիտարկվել որպես դրանց իրավաչափության կամ հեղինակության որոշիչ պայման։ Ժողովի կանոնական ուժը պայմանավորված է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով, ժողովականների օրինական կազմով և Եկեղեցու առջև ծառացած հարցերի ազատ և համակողմանի քննությամբ։

Նորագույն շրջանում այս սկզբունքը հստակ դրսևորվել է հատկապես Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության տարիներին։ Օրինակ՝ 1956 թ․ մարտի 5–8-ը Կահիրեում գումարված Եպիսկոպոսաց ժողովը, ինչպես վկայում են պաշտոնական արձանագրությունները, հրավիրվել և անցկացվել է որպես լիարժեք իրավասու եկեղեցական ժողով՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից դուրս, սակայն առանց որևէ կերպ սահմանափակելու նրա կանոնական կամ հոգևոր նշանակությունը։

Որևէ Եպիսկոպոսաց ժողովի շեշտը պետք է դնել դրա հոգևոր նպատակի և օրակարգում ներառված հարցերը քննարկելու և լավագույն լուծումներ գտնելու վրա, այլ ոչ թե ժողովի գումարման աշխարհագրական վայրի։

Առանձնակի կարևոր է նշել՝ որևէ Եպիսկոպոսաց ժողովի գումարման սկզբունքային մոտեցումը պետք է լինի կազմակերպել ժողովն այնպիսի պայմաններում, որ ապահովվի ժողովականների հոգևոր և ֆիզիկական ազատությունը, ժողովական անկաշկանդ քննարկումը և եկեղեցական պատասխանատվության լիարժեք իրացումը։ Այս մոտեցումը ձևավորել է Հայ Եկեղեցու համակարգային ինքնապաշտպանության այն տրամաբանությունը, որը կիրառելի է նաև մեր օրերում։

Փետրվարի 16-19-ը Սանկտ Փյոլթընում գումարվելիք Եպիսկոպոսաց ժողովը հենց այս պատմական և գաղափարական շարունակականության շրջանակում է իրականացվում։ Ժողովի՝ Սուրբ Էջմիածնից դուրս գումարումը պայմանավորված է վերջին շրջանում Հայաստանում տիրող իրավիճակով, մասնավորապես՝ եկեղեցականների նկատմամբ իրականացվող բռնաճնշումներով, այդ թվում՝ կալանավորումներով և ազատ եկեղեցական կյանքի սահմանափակման վտանգներով, ինչի մասին պաշտոնապես հայտարարվել էր դեռևս 2025 թ․ դեկտեմբերին։

Այսպիսով՝ Եպիսկոպոսաց ժողովի գումարումը Սուրբ Էջմիածնից դուրս չի կարող դիտարկվել որպես աննախադեպ կամ խնդրահարույց քայլ։ Այն լիովին կանոնական է և հիմնված է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պատմական փորձի, նորագույն պաշտոնական նախադեպերի ու եկեղեցական ինքնիշխանության պահպանման հրամայականի վրա։

Հետևաբար՝ թեմայի շուրջ հնչող այն պնդումները, որոնք փորձում են հարցականի տակ դնել ժողովի օրինականությունն ու նպատակահարմարությունը, չեն համապատասխանում ո՛չ պատմական փաստերին, ո՛չ էլ Հայ Եկեղեցու պաշտոնական ինքնընկալմանը։

Հ․Գ․

Նշենք, որ ինչպես միջնադարում, այնպես և այսօր Սուրբ Էջմիածնից դուրս գումարվել են և՛ Ազգային-եկեղեցական, և՛ եպիսկոպոսական, և՛ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովներ։ Օրինակ՝ Աշտիշատի (354), Շահապիվանի (444), Դվինի Ա (506), Դվինի Բ (554), Դվինի Գ (609/10), Կարինի (633), Դվինի Զ (719/20), Մանազկերտի (726), Պարտավի (768), Շիրակավանի (862), Հռոմկլայի (1179), Սսի, Լոռեի և Անիի (ԺԳ դար), Սսի (1243), Սսի (1307), Ադանայի (1316), Երուսաղեմի (1651) Կահիրե (1956), Ստեփանակերտի (2016), Նյու Յորքի (2016) և այլն»։

Հիշեցնենք, որ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ, 2025 թ. դեկտեմբերի 10-12-ը պետք է հրավիրվեր եպիսկոպոսաց ժողով՝ քննության առնելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ վերջին զարգացումները և ներեկեղեցական կյանքին առնչվող հարցեր։ Սակայն դեկտեմբերի 12-ին Մայր Աթոռից հայտնել էին, որ եպիսկոպոսաց ժողովի գումարումը ժամանակավորապես հետաձգվում է. «Նկատի ունենալով Հայաստանում տիրող ներկա իրավիճակը, մասնավորապես եկեղեցականների նկատմամբ իրականացվող բռնաճնշումները, այդ թվում՝ կալանավորումները, ընդառաջ եպիսկոպոսների խնդրանքին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ եպիսկոպոսաց ժողովի գումարումը ժամանակավորապես հետաձգվում է»։

Նախօրեին Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը հայտնել էր, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրավերով Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում՝ փետրվարի 16-19-ին։