Քրդերի առաջնորդներից Մուստաֆա Քարասուն կոչ է արել բոլոր քրդերին միանալ Սիրիայի կառավարության դեմ պատերազմին
Քրդական աշխատավորական կուսակցության կազմակերպության առաջնորդներից մեկը՝ Մուստաֆա Քարասուն, տեսահաղորդագրություն է տարածել Սիրիայի հյուսիսում Սիրիայի կառավարական ուժերի առաջխաղացման վերաբերյալ։
Իր հայտարարության մեջ Քարասուն կոչ է արել բոլոր քրդերին միանալ Սիրիայի կառավարության դեմ պատերազմին։
«Ես կոչ եմ անում բոլոր քրդերին, ժողովրդավարական ուժերին և աշխարհի բոլոր հեղափոխական շարժումներին միավորվել Սիրիայի հյուսիսում և արևելքում կառավարական ուժերի դեմ պատերազմում», - իր հայտարարության մեջ նշել է Քարասուն։
Նշենք, որ վերջին չորս օրերի ընթացքում իրականացված գործողությունների արդյունքում սիրիական բանակը ազատագրել է քրդերի կողմից վերահսկվող տարածքների զգալի մասը, այդ թվում՝ Ռաքքան և Դեյր էզ Զորը։