Թրամփն ու ալ-Շարաան քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը
Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան հեռախոսազրույց է ունեցել իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ, որի ընթացքում նրանք քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը։
Այս մասին հայտարարել է Սիրիայի նախագահի մամուլի ծառայությունը։ Երկու առաջնորդները վերահաստատել են Սիրիայի միասնության և անկախության պահպանման, ինչպես նաև երկրում կայունության հասնելուն ուղղված բոլոր ջանքերին աջակցելու կարևորությունը։ Նրանք ընդգծել են սիրիական պետության ներսում քրդական բնակչության իրավունքների և պաշտպանության ապահովման անհրաժեշտությունը։ Երկու առաջնորդները նաև համաձայնել են շարունակել համագործակցությունը ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության և դրա կողմից ներկայացվող սպառնալիքների դեմ պայքարում։
Երկու նախագահները նաև արտահայտել են իրենց համատեղ ցանկությունը՝ տեսնելու ուժեղ և միասնական Սիրիա, որը կարող է դիմակայել տարածաշրջանային և միջազգային մարտահրավերներին։