Պետական պարտքը հասավ 14 միլիարդ 531 միլիոն ԱՄՆ դոլարի․ Ավետիսյան
Պետական պարտքը հասավ 14 միլիարդ 531 միլիոն ԱՄՆ դոլարի դեկտեմբերի 31-ի դրությամբ: Այդ մասին հայտարարել է Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը։
«2024 թվականի դեկտեմբերի 31-ի համեմատ շուրջ 1 միլիարդ 700 միլիոն դոլարով պարտքը մեծացել է: Մեզ նման փոքր պետության համար սրանք լուրջ թվեր են: Այս կառավարությունը բավարար չափով կամ ընդհանրապես հաշվետվողական չէ, թե ինչ են անում այդ փողերը»: