Մեծավան գյուղից «Օպել» էին գողացել. 20-ամյա երիտասարդներն ինքնակամ ներկայացել են ոստիկանություն (տեսանյութ)«Նոա» ՖԱ․ Արմեն Նիկողոսյանի հրաժարականը կարող է դառնալ կարևոր սկիզբ
Կալանավորված Դավիթ Ղազինյանը հայց է ներկայացրել ԿԸՀ-ի դեմ
Մեր սրտերն ու աղոթքները Նարեի ավագ քրոջ և ընտանիքի հետ են. Փամբակում խեղդված 7-ամյա փոքրիկը մեր սիրելի «Օրրանի» սաներից էրՍԴ-ն պարտավոր է գործը քննել և որոշում ընդունել դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո․ ՍԴ Գեղհովիտ գյուղում Mercedes-ը վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի․ վերջինս հոսպիտալացվել էԻրանը պատրաստ է թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել միջուկային օբյեկտներՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներԿԸՀ-ն հրապարակել է ԱԺ ընտրությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներըԱնիմաստ է դիմել Սահմանադրական դատարան, քանի որ ՍԴ որոշումն այս իրավիճակում ի սկզբանե հայտնի է. ԱԺՄ հայտարարությունըԺամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհը Լոռու մարզում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄԱշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոցԻնչ են հայտարարագրել Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամները. «Հրապարակ»Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Մովսես Խորենացի» մեդալակիր Ռիտա Շառոյանը
«Հայաստան» դաշինքից Ռուսլան Բարսեղյանը կալանավորվեց 2 ամսով, Ասատուր Քոչարյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք
«Ուժեղ Հայաստանը» ՍԴ մուտքագրել է արել ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումը
Աշոտ Եղիազարյանը կալանավորվել է
Արմենին կալանավորել ստացվել է, բայց սկզբունքներից հետ կանգնեցնել երբեք չի ստացվի. ԱբրահամյանՓամբակ գետում շարունակվում են անհետացած երեխայի որոնողական աշխատանքներըԵրևանն ու Վաշինգտոնը քննարկել են ռազմավարական գործընկերության հարցերԳորիսում կայացավ «Ակսել Բակունցը արդի գիտական ընթերցումների մեջ» հանրապետական գիտաժողովը (լուսանկարներ)Հունիսի 20-ին +37°C շոգ է սպասվում
Այս պահին եկել են ինձ ձերբակալելու. Ռուբեն Հակոբյան
Ինչ է Փաշինյանը խոստանում Ալիևին և ինչ է փորձում համոզել. «Հրապարակ»Այսօր՝ մինչև ժամը 17:00-ն, լույս չի լինիՄինչ Երևանում վիճում են, Բաքուն շարունակում է կառուցել իր օրակարգը. «Ժողովուրդ»Իսրայելը ֆոսֆորային զենքով հարվածել է Լիբանանին. կան տասնյակ զոհերՆԳՆ-ում ընտրություններին ընդառաջ պարգևատրել են աշխատակիցներին. «Հրապարակ» Արամ Վարդևանյանն արդեն հայտնել է, որ պատգամավորական մանդատ ստանալու դեպքում՝ այն իրեն հետաքրքիր չէ. «Ժողովուրդ»Թաթոյանը խոշոր վարկ է վերցրել․ «Հրապարակ»Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ուելնես» ընկերությանը ծանուցում են ուղարկել. «Ժողովուրդ»ԱՄՆ նախագահը կոչ է արել Իսրայելին և Լիբանանին լիակատար հրադադար հաստատելՈվքեր են հավակնում ՀՀ նախագահի պաշտոնին․ «Հրապարակ»Ռուսաստանից Կոստանյանին են պահանջում. «Հրապարակ»ԱԱԾ-ն տվյալ չունի, ԿԲ-ն բացատրում է․ ի՞նչ էր «Ադրբեջանից Հայաստան փոխանցված 211 միլիոն դոլարը». «Ժողովուրդ»ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել ոչ մի դեպքում չայցելել ՌուսաստանԽաչատուրյանը քննարկել է Հայաստանում թենիսի զարգացման հեռանկարներըՀԱՊԿ-ը խորացնում է ռազմատնտեսական համագործակցությունը․ Մինսկում կայացել է հանձնաժողովի նիստըԱրդյունաբերական ճգնաժամի պատճառով ֆրանսիացի ձկնորսները հավաքվել են ՇերբուրումՄենք ոչ մի դեպքում չենք կարող ՀՀ վերջին ընտրությունները համարել ժողովրդավարական․ ԶատուլինԹրամփը հերքել է, թե Վաշինգտոնը պատրաստվում է Իրանին 300 միլիարդ դոլար վճարելԱբովյանի կամրջի տակ 18-ամյա վարորդը «ՎԱԶ 21099»-ով վրաերթի է ենթարկել 70-ամյա հետիոտնինՎաշինգտոնը հավատարիմ է խաղաղությանը. ԹրամփԷս փաստը մեր «լեգիտիմներին» պիտի որ ահագին անհանգստացնի. Արթուր ԴանիելյանՀայտնի անձնավորությունը սադրում է ընդդիմությանը փողոց դուրս գալ, և դա իրեն հենց հիմա է պետքՀայկական ֆուտբոլը անդունդի եզրին հասցրած չինովնիկներից մեկը հայտնեց իր հրաժարականի մասին. FAFԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՁերբակալվել է ռուս արվեստագետի սպանության համար կասկածյալըՎրաստանում բացահայտվել է ադրբեջանցիների մասնակցությամբ «գողական աշխարհին» առնչվող բիզնես-ռեկետի սխեմա
Հասարակություն

Հետևելու եմ, որ խուզարկեն նաև Արարատ Միրզոյանի, Վլադիմիր Վարդանյանի, Արայիկ Հարությունյանի տները

Հայոց ցեղասպանության  թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը գրառում է արել իր տանն այսօր քննչական մարմինների խուզարկության գործողություններից հետո․

«Սիրելի հայրենակիցներ,

Նախ շնորհակալություն եմ հայտնում սրտացավ վերաբերմունքի ու ուշադրության համար:

Այսօր իմ երևանյան բնակարանում, ինչպես նաև Գյումրիում, տեղի են ունեցել զուգահեռ խուզարկություններ` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանի որոշմամբ և ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ Աննա Խաչատրյանի միջնորդությամբ:

Հիշեցնեմ, որ 2021 թվականի հունիսի 7-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանի հաղորդման հիման վրա հարուցվել էր քրեական գործ: Ստացել եմ ծանուցում, ներկայացել եմ հարցաքննությունների, երկու հարցաքննություններն էլ կազմակերպվել էին իմ առաջարկով ու նախաձեռնությամբ:

Գործը վարող ավագ քննիչ Լուսինե Հայկյանին հայտնել եմ, որ ներկայացված իբր հափշտակված իրերի ցանկը կեղծ է, և Հարություն Մարությանի կողմից նախաքննությանը ներկայացվել են կեղծ տվյալներ, որը քրեորեն պատժելի արարք է: Այս գրավոր ցուցմունքը տալուց մեկ շաբաթ անց գործը վարող քննիչը ինձ հայտնեց, որ իմ գրավոր ցուցմունքը կորել է: Այդ փաստի առիթով կատարեցի հանրային գրառում, որից հետո Լ. Հայկյանը գրավոր հայտնեց, որ իմ կորած ցուցմունքը հայտնաբերվել է:

Խուզարկության արդյունքում քննչական մարմիններն այսօր առգրավել են լատունից հուշամեդալ, որը թողարկվել էր 2001 թվականին` Հայաստանում քրիստոնեության 1700 ամյակի առիթով: Այն ձեռք էի բերել անցյալ տարի հոկտեմբերին Վերնիսաժից` 3000 դրամով:

Համակ ուշադրությամբ հետևելու եմ, որպեսզի հարուցված քրեական գործի շրջանակում հետևյալ անձանց բնակարաններում իրականացվեն համանման խուզարկություններ.

– Արարատ Միրզոյան, հարուցված քրեական գործի շրջանակում հիշատակել եմ վերջինիս կողմից գրքերի հնարավոր գողություն իրականացնելու վերաբերյալ, շեշտելով, որ անհրաժեշտ է ուսումնասիրել, իմ հաղորդման հիման վրա 2007 թվականին հարուցված քրեական գործի նյութերը և Ա. Միրզոյանի ցուցմունքները

– Վլադիմիր Վարդանյան, հարուցված քրեական գործի շրջանակում հիշատակել եմ վերջինիս կողմից գրքերի հնարավոր գողություն իրականացնելու վերաբերյալ, շեշտելով, որ անհրաժեշտ է ուսումնասիրել, իմ հաղորդման հիման վրա 2007 թվականին հարուցված քրեական գործի նյութերը և Վ. Վարդանյանի ցուցմունքները

– Արայիկ Հարությունյան, կասկածվում է 2018 թվականի հուլիսին իմ բացակայության ժամանակ ՀՑԹԻ տնօրենի առանձնասենյակ ներխուժելու և նյութական վնաս պատճառելու մեջ: Այս դրվագով առկա է իմ ցուցմունքը:

– Հովհաննես Հովհաննիսյան, կասկածվում է 2018 թվականի հուլիսին իմ բացակայության ժամանակ ՀՑԹԻ տնօրենի առանձնասենյակ ներխուժելու և նյութական վնաս պատճառելու մեջ: Այս դրվագով առկա է իմ ցուցմունքը:

– Հարություն Մարության, նախաքննությանը գիտակցաբար կեղծ տվյալներ տրամադրելու, իմ ստորագրությամբ կարևոր ֆինանսական փաստաթղթերի ոչնչացման, ինչպես նաև փողերի լվացման մեջ հանցակցության հիմքով։

– Սուրեն Մանուկյան, իմ բացակայության ժամանակ, ինձ հակառակվելով 2017 թվականի օգոստոսին իմ առանձնասենյակ ներխուժելու և նյութական վնաս պատճառելու մեջ: Այս դրվագով առկա է իմ ցուցմունքը և երկու տեսանյութ, որոնք հանրայնացվել են»։