Իրանում անկարգությունների ժամանակ 300 մզկիթ է վնասվել
Իրանում տեղի ունեցած անկարգությունների ընթացքում վնասվել է ավելի քան 250 դպրոց, 300 մզկիթ և 90 կրոնական հաստատություն:
Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության կոմիտեի նախագահ Էբրահիմ Ազիզիի։
«Այս իրադարձությունների ընթացքում վնասվել է ավելի քան 250 դպրոց, ինչպես նաև 300 մզկիթ, 90 կրոնական հաստատությունների շենքեր և իրավապահ մարմինների և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի 2221 մեքենա», - նրա խոսքերը մեջբերել է «Թասնիմ» լրատվական գործակալությունը։