Եթե Պանթեոն գնացող ծնողից էլ պիտի գումար վերցնեմ, էլ ապրում եմ՝ ի՞նչ անեմ. տաքսու վարորդները որդեկորույս մորից գումար չեն վերցել
Արցախյան 44-օրյա պատերամում որդիներին կորցրած Ալլա Աբրահամյանը գրում է.
«Այսօր Էջմիածինից տաքսի պատվիրեցի որ գնամ Եռաբլուր,իմ երկու որդիների շիրիմին։Վարորդը 30_ ին մոտ տղա էր,ասեց խնդրում եմ չեղարկեք պատվերը, եթե Պանթեոն գնացող ծնողից էլ պիտի գումար վերցնեմ էլ ապրում եմ ինչ անեմ։
Ես մնացի զարմացած գումարի չափը քիչ չէր 4100 դրամ, բայց չվերցրեց գումարը։
Եռաբլուրից տուն հետ գնալուց նորից պատվիրեցի,եկավ մի պապիկ,հասցրեց տուն գումարը չվերցրեց,ասեց քո բալեքն ու մնացած տղերքը ամեն ինչի համար թանկ գին են վճարել։
Հուսանք հայի տեսակը դեռ կա ու կպահպանվի
Աստված օրհնի ձեր ընտանիքները»: