Ավիավթար ԱՄՆ -ի Ֆլորիդա նահանգում. ինքնաթիռի բոլոր ուղևորները զոhվել ենՆԳՆ-ն աշխատանքից ազատել է ոստիկանության երեք ծառայողի, ևս մեկին խիստ նկատողություն հայտարարելՀարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը․ Միրզոյանի ելույթըԹՐԻՓՓ–ի հատվածում կլինի արտահերթ սահմանազատում. Մհեր Գրիգորյան«Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի․ հայտնի է պատճառըՓակուղուց դուրս գալու առաջին քայլը պետք է լինի քաղաքական և պետական գործիչների ազատ արձակումը․ Վահե ՀովհաննիսյանԷջմիածին քաղաքում մինչև 20։00-ն ջուր չի լինիՀատկապես Մեղրիում ու Ագարակում անհրաժեշտ է պատրաստվել Իրանից հնարավոր փախստականների նոր հոսքին․ Հոխիկյան
Զինվորին հասցրել են ինքնաuպանության
Գլխավոր դատախազը Սյունիքում է. նա Սիսիանում շրջել է համայնքին վերադարձված զբոսայգիներումՆոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի նոյեմբերին. Փաշինյան
37-ամյա կինը, ով ՍՊԸ տնօրեն է, հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր. ՀԿԿ (տեսանյութ)
ԱՄՆ-ն և Իսրայելը պատրաստվում են Իրանի դեմ նոր պատերազմինԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչՀրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններԱրագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելըՇաքիի հայտնի դեպքը իրավասու մարմինները փորձում են «սվաղել» և խլացնել միջադեպի ձայնը․ Աբրահամյան
«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան
ԱՄՆ-ում Հելոուինի երեկույթների ժամանակ հրաձգությունների հետևանքով կա 76 զոհ և հարյուրավոր վիրավորներ36 ժամով ջուր չի լինելու Նոր նորքի, Ավանի, Նորք-Մարաշի բոլոր տարածքներում և Կոտայքի մարզ որոշ բնակավայրերումԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջանում և 3 մարզում«Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներԵվրոպայում ՆԱՏՕ ուժերի հրամանատարը Ռուսաստանի և ՆԱՏՕ հակամարտությունն անխուսափելի չի համարումՌուբիո․ ԱՄՆ-ը ուսումնասիրում է Սև ծովով հացահատիկի փոխադրումները վերսկսելու Թուրքիայի և Հնդկաստանի առաջարկներըԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՀայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆՏեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները ծանոթացել են COP17-ի կազմակերպման աշխատանքներին«Զվարթնոցում» առաջիկայում անձինք իրենք ինքնուրույն կապահովեն իրենց անցումը, եթե ունեն կենսաչափական (տեսանյութ)Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունըAP․ Իրանը խոցել է ավելի քան 115 թիրախ Մերձավոր Արևելքի ամերիկյան 26 ռազմակայաններումՖրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքԼույս չի լինի բազմաթիվ հասցեներումՄերկելը կոչ է արել երկրի պատմության մեջ առաջին անգամ կնոջ ընտրել Գերմանիայի նախագահՄեծ Բրիտանիայի ՊՆ-ն ոստիկանությանը մեղադրել է բրիտանուհու հանդեպ բռնություն գործադրած ամերիկացի զինծառայողի գործն ԱՄՆ-ին ապօրինի փոխանցելու մեջՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինԷրդողանն ու Զելենսկին Ստամբուլում քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման հեռանկարներըԵրեւանում հարս ու սկեսուր հայտնվել են դատարանում միմյանց նկատմամբ բռնի գործողություններ կատարելու մեղադրանքովՓաշինյանը կարևորել է միջազգային փորձի ներգրավումը կենսաչափական համակարգի ներդրման գործում«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակըՀաշված ժամեր են մնացել. կլինի՞ Մխիթարյանը մեկնարկային կազմում, թե՞ ոչՓաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներինՓաշինյանի կեղծ երկընտրանքը՝ վասալիտետ կամ պատերազմի սպառնալիք․ ՍուրենյանցԶելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցՔննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական ընկերության միջև համագործակցության հեռանկարներըԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետ4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՄենք մոտենում ենք Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու շուրջ համաձայնության հասնելուն․ Թրամփ
Քաղաքականություն

Միջանցքը Հայաստանին և ԱՄՆ-ին, ոչինչ չի տալու․ միակ շահագրգռվածները Ադրբեջանն ու Թուրքիան են․Օսկանյան

Վերջին շրջանում Հայաստանի տարածքով Ադրբեջանին անխոչընդոտ հաղորդակցություն ապահովող միջանցքի տրամադրման վերաբերյալ այս հարթակում տեղադրված կես տասնյակ հոդվածներում իմ արտահայտած բոլոր մտահոգությունները այժմ լիովին հաստատվել են վերջերս հրապարակված նոր փաստաթղթով։ Այս մասին գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։

«Այս փաստաթուղթը պետք է դիտարկել օգոստոսի 8-ին ստորագրված երկկողմ և եռակողմ համաձայնությունների համատեքստում, որտեղ, ի լռումն ընդհանուր ապաշրջափակման դրույթի, առանձին կետով Հայաստանը համաձայնել է Ադրբեջանին տրամադրել անխոչընդոտ և անխափան հաղորդակցություն Նախիջևանի հետ։ Ուստի այս նախագծի ողջ նպատակն ու իմաստը Ադրբեջանին միջանցք տրամադրելն է։

Դժվար է բառեր գտնել՝ հասկանալու, ապա նկարագրելու համար, թե որքան ապաշնորհ ու անտեղյակ պետք է լինել միջազգային հարաբերություններում, որքան անլեզու պետք է լինել, որպեսզի Հայաստանի ռազմավարական մարզի տարածքով, Հայաստանի ինքնիշխանության հաշվին, Ադրբեջանի երկու հատվածները կապող միջանցքը 46 տարի ժամկետով հանձնվի երրորդ երկրի տնօրինությանը, և նույնիսկ նման նախագծում Հայաստանի սուվերեն տարածքում Հայաստանին հատկացվի ընդամենը 26 տոկոս։

Սա Հայաստանի ողորմելիության ինդեքսն է՝ 26։ Ցանկացած այլ բանակցող, գոնե երկու բառ իրար կապելու ունակ, այս՝ առանց այն էլ Հայաստանի ինքնիշխանությունը խաթարող նախագծում, առնվազն 50 տոկոս կպահանջեր։ Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ այս պայմանները բանակցողները խոսքի արվեստին չեն տիրապետում։ Նրանց առաջ պայման են դնում, իրենք՝ գլխով են անում։ Սա է ողջ «բանակցությունը»։

Ցանկացած բանակցություն կառուցվում է հետևյալ պարզ տրամաբանությամբ․ հնչում է առաջարկ, մյուս կողմը փորձում է բանակցել ավելի լավ պայմաններ։ Լավ բանակցողը կարողանում է, վատ բանակցողը՝ ոչ։ Եթե 26 տոկոս մասնաբաժինը ներկայացվում է որպես հաղթական արդյունք, ապա գուցե ի սկզբանե Հայաստանին սեփական երկրում, սուվերեն հողի վրա, էլ ավելի փոքր մասնաբաժին են առաջարկել, ենթադրենք՝ 15 տոկոս, և ԱԳՆ-ն «հերոսաբար» բանակցել է՝ այն բարձրացնելով ոչ պակաս ստորացուցիչ 26 տոկոսի։ Կամ եթե ի սկզբանե արդեն 26 տոկոս են առաջարկել, հայկական կողմը լուռ համաձայնել է՝ առանց որևէ բանակցության։

Ցանկացած դեպքում Հայաստանի ողորմելիության այս ինդեքսը միաժամանակ երկու բան է նշանակում․ առաջին՝ առաջարկը ձևակերպող կողմն այսքանով է գնահատում Հայաստանի իրավունքը սեփական հողի վրա, երկրորդ՝ առաջարկն ընդունող կողմն այնքան անկարող է բանակցելու, որ դա համարում է ձեռքբերում։

Այս բոլորը նշելով հանդերձ՝ կրկնեմ առաջին օրվանից իմ դիրքորոշումը այս հարցում․ ի սկզբանե ճիշտ կողմնորոշվելու դեպքում՝ Լեռնային Ղարաբաղի և Լաչինի միջանցքի բացակայության պայմաններում, միջանցքի հարցը օրակարգում ընդհանրապես չպետք է լիներ։

Այս միջանցքը Հայաստանին, իսկ մեծ հաշվով նաև ԱՄՆ-ին, ոչինչ չի տալու։ Սրա մեջ միակ շահագրգռվածները Ադրբեջանն ու Թուրքիան են։ Լավ, կարելի՞ էր գոնե նման գործարքին համաձայնելիս առնվազն 50+ տոկոս մասնաբաժին ստանալ։ 26 տոկոսը այն ողորմելի կրճոնն է, որ կտային նույնիսկ բացարձակ համր բանակցողին։ Ահա և ստացանք մեր երկրի գինն ու գնահատականը՝ ողորմելիության ինդեքսը աշխարհի քարտեզի վրա»։