Վարդան Ղուկասյանը հիվանդանոցից տեղափոխվել է ԱԱԾ մեկուսարան
Վարդան Ղուկասյանի պաշտպանական խմբի անդամ Զարուհի Փոստանջյանը հայտնել է, որ Գյումրու համայնքապետը հիվանդանոցից տեղափոխվել է ԱԱԾ մեկուսարան։
«Հիվանդանոցն այնպիսի ախտորոշում էր տվել, որն անհամատեղելի է կալանքի հետ»,- ասել է Փոստանջյանը՝ նրան ՔԿՀ տեղափոխելը որակելով հանցագործություն։
Պաշտպանը նշել է, որ Ղուկասյանը շարունակում է գանգատներ ունենալ, կրծքավանդակի շրջանում ցավեր, միաժամանակ նրա մոտ շաքարի աստիճանը բարձր է ու ծանր ընթացքով։ Փոստանջյանը պնդել է, որ ՔԿՀ-ում բժիշկ չկա։