Պապիկյանի երկրորդ դեղին քարտը. «Հրապարակ»Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»
Հոկտեմբերի 27-ի գործով նոր քննչական գործողություններ են կատարվել․ Դատախազություն
Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է. «Հրապարակ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Թաթոյանն ընդհատակ է անցել. «Հրապարակ»6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»Սերբիայում ցուցարարները ներխուժել են հեռուստաալիքի տաղավարԶինկոմ է կալանավորվել. «Հրապարակ»Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»Ոստիկանությունը կանխել է Թբիլիսիի դպրոցներից մեկի վրա պլանավորված հարձակումըԱԳ փոխնախարարը կարևորել է մարդու իրավունքների, կենսաբազմազանության պահպանության փոխկապակցվածությունըԹշնամու տեղապահներն այդպիսին են՝ անթաքույց, տմարդ, անհայրենիք, անսրբություն, անպատիվ․ ԳալստյանՀայաստանը և Չեխիան քննարկել են ջրային ոլորտում համագործակցության հնարավորություններըԱԳ փոխնախարարը կարևորել է գիտության դերը քաղցրահամ ջրերի կենսաբազմազանության պահպանության գործումԿԲ-ն բարձրացրել է կապիտալի հակացիկլիկ բուֆերի չափը՝ սահմանելով այն 2.25%Կապան համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ նախընտրական ցուցակը գլխավորելու է Նարեկ ԲաբայանըԻրանի նախագահը ժամանել է Մոսկվա․ ինչ է սպասվումՆիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը ժամանել է ՀայաստանԿԲ նախագահը COP17-ի շրջանակում քննարկել է ֆինանսական համակարգում կենսաբազմազանության ռիսկերըԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում ենՀորմուզի նեղուցով պարարտանյութերի մատակարարումների ծավալները կրճատվել են՝ հասնելով զրոյիԵրևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կա վիրավորՄաթևոսյանը IUCN-ի գլխավոր տնօրենի հետ քննարկել է Երևանում կառույցի գրասենյակ հիմնելու հարցըԵրեխաների տաղանդները զարգացնելը երկու ծնողի ամբողջական ներգրավվածությունն է պահանջում. Քերոբյան«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտումՈրքան արժե տավարի միսը Հայաստանում՝ տարածաշրջանի մյուս երկրների համեմատՈրոնք են Հայաստանում արդյունաբերական արտադրության ծավալի աճի տեմպերը՝ ԵԱՏՄ մյուս երկրների համեմատՀայաստանը մշակում է թեմատիկ պարտատոմսերի թողարկման համապարփակ շրջանակ․ Ֆինանսաների նախարարԽաչատրյանն ու ՀԲ փոխնախագահը քննարկել են կանաչ ֆինանսավորման և կլիմայական ծրագրերի հարցըՓեզեշքիան․ Իրանը կշարունակի զարգացնել միջուկային ծրագիրըՈւշակովը Պուտինի առաջիկա շաբաթը «գերհագեցած» է անվանելՎրաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարներն առաջին համատեղ հանդիպումն են անցկացրելՇուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն. Գերասիմ ՎարդանյանՌԴ-ն Թուրքիայի հետ քննարկում է Սև ծովով հացահատիկի փոխադրման անվտանգության ապահովման հարցըԹմրանյութ օգտագործած վարորդը հայտնաբերվել է գողացված մեքենայովԵրևանի և Լիոնի ներկայացուցիչները քննարկել են համագործակցության զարգացման հնարավորություններըՀայաստանը և «ԴԵԿՐԱ»-ն քննարկել են ճանապարհային անվտանգության բարելավման հարցերըՌոբերտ Ամստերդամ․ «Սա հաղթանակի պատմություն չէ․ պատասխանատու է հենց Փաշինյանը»Սարամեջ գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավորՀարկադիր կատարողի մասնակցությամբ տարածված ձայնագրության դեպքով ծառայողական քննություն կիրականացվիԳազայում 24 ժամվա ընթացքում արձանագրվել է 11 զոհ և 35 վիրավորՓաշինյանը շնորհավորել է Սերբիայի «Ուսանողական ցուցակին» ընտրություններում հաղթանակի կապակցությամբԵԱԶԲ-ն գործընկերների հետ Հարավային Կովկասի երկրներում նոր ուղղակի ներդրումների հիմնադրամ կստեղծիՉնայած աննախադեպ ճնշումներին, համատարած հետապնդումներին՝ նշված համայնքներում ստացել ենք մեր քաղաքացիների զգալի աջակցությունը. Իշխան ՍաղաթելյանԻրանին խորհուրդ կտայինք զբաղվել սեփական երկրի խնդիրներով և չմիջամտել այլ պետությունների ներքին գործերին. Ադրբեջանի կրթության նախարարությունՀայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Վանը» հաղթեց «Գանձասարին»ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կանցկացվեն Հրաչյա Աճառյանին և հրապարակին նվիրված միջոցառումներԿիևում նշել են Ռուսաստանի հետ խաղաղության կնքման գլխավոր պայմանը
Մշակույթ

Մաhաgել է վաստակավոր ճարտարապետ Մուրադ Հասրաթյանը

Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Մուրադ Հասրաթյանը։ 

«Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը ցավակցում է հիմնադրամի գիտական խորհրդի անդամ, անվանի գիտնականի ընտանիքին և հարազատներին»,- նշված է հիմնադրամի էջում։

Արցախի մշակույթի նախարարության էջում նշված է, որ Մուրադ Հասրաթյանը նշանակալի ներդրում է ունեցել Արցախի հայկական ճարտարապետական ժառանգության ուսումնասիրման և փաստագրման գործում. «Խորհրդային ժամանակաշրջանի նրա գիտական չափագրություններն ու հետազոտությունները՝ մասնավորապես Ամարասի, Գանձասարի, Դադիվանքի, Խաթրավանքի, Գտչավանքի վանքերի և Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց տաճարի վերաբերյալ, այսօր հիմնարար աղբյուր են Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության համար։

Նրա աշխատությունները կարևոր դեր են ունեցել Արցախի հայկական մշակութային ժառանգության նկատմամբ իրականացվող կեղծարարություններին գիտական պատասխան տալու գործում»։ 

Մուրադ  Հասրաթյանը ծնվել է 1935 թվականին։ Նա Ճարտարապետության դոկտոր  Մորուս Հասրաթյանի որդին։

1958 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը՝ ստանալով «ճարտարապետի» որակավորում։

Ինստիտուտում նրա դասախոսներն էին Ռաֆայել Իսրայելյանը, Սամվել Սաֆարյանը, Վարազդատ Հարությունյանը, իսկ դիպլոմային աշխատանքի ղեկավարն էր Միքայել Մազմանյանը:

Որպես ավագ ճարտարապետ, 1958 թվականին աշխատանքի է անցել նորաբաց Երևաննախագիծ ինստիտուտի Գևորգ Թամանյանի արվեստանոցում։ Նրա նախագծերով Երևանում կառուցվել են բնակելի և վարչական շենքեր, դպրոցներ, Շիրվանզադեի անվան 21 դպրոցը, նախագծել է Լուկաշինի անվան սովտնտեսության և Քանաքեռ-ՀԷԿ-ի բնակելի ավանների հատակագծերը։ 1964 թվականից  ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտում աշխատում է որպես կրտսեր գիտաշխատող, ապա՝ ինստիտուտի գիտքարտուղար, (1971-1976 թվականներին՝ զուգահեռաբար նաև Արվեստի ինստիտուտում գործող արվեստագիտության և ճարտարապետության գիտական աստիճանաշնորհման խորհրդի քարտուղար)։ 1979 թվականին Մ. Հասրաթյանը նշանակվում է ՀԽՍՀ ԳԱ արվետսի նստիտուտի պատմության և մշակույթի հուշարձանների համահավաքի նորաստեղծ բաժնի վարիչ, այդ պաշտոնում աշխատելով մինչև 1985 թվականը։

1988 թվականից մինչ օրս Մուրադ Հասրաթյանը ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի ճարտարապետության բաժնի վարիչն է։ 1969 թ. Հասրաթյանը պաշտպանում է դիսերտացիա՝ «Սյունիքի XVII-XVIII դդ ճարտարապետական համալիրները» 2 թեմայով և ստանում ճարտարապետության թեկնածուի գիտական աստիճան։

2003 թվականին Մ. Հասրաթյանը ստացել է "Ճարտարապետություն" մասնագիտությամբ պրոֆեսորի գիտական կոչում։

1994 թվականից դասավանդում է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում, 1999 թվականից՝ Երևանի պետական համալսարանում, 2003 թվականից՝ պրոֆեսոր։

Չափագրել է շուրջ 150 հուշարձան։