«Փյունիկում» սպասում են Հենրիխ Մխիթարյանին (տեսանյութ)ԱՄՆ-ն և Իրանը դեռևս չեն համաձայնեցրել Շվեյցարիայում կայանալիք բանակցությունների մանրամասներըՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել էԻրանը վերջին պահին հետաձգեց Շվեյցարիայում կայանալիք բանակցությունները. հայտնի են պատճառներըՉդրոշմավորված «Կիլիկիան»՝ շուկայում, ստվե՞ր, թե՞ տեխնիկական վրիպակ. Hetq.amՄիհրան Պողոսյանը միանում է Սամվել Կարապետյանի կոչին Ինչ-որ նոր գործ են հորինել և կարել․ Ռուբեն Հակոբյանի որդի (տեսանյութ)
Մահացել է «Միսիս Եվրոպա 2022» գեղեցկության մրցույթում Հայաստանը ներկայացրած մոդել, հադրութցի Վերա Սաֆարյանը (լուսանկարներ)
Մեծավան գյուղից «Օպել» էին գողացել. 20-ամյա երիտասարդներն ինքնակամ ներկայացել են ոստիկանություն (տեսանյութ)«Նոա» ՖԱ․ Արմեն Նիկողոսյանի հրաժարականը կարող է դառնալ կարևոր սկիզբ
Կալանավորված Դավիթ Ղազինյանը հայց է ներկայացրել ԿԸՀ-ի դեմ
Մեր սրտերն ու աղոթքները Նարեի ավագ քրոջ և ընտանիքի հետ են. Փամբակում խեղդված 7-ամյա փոքրիկը մեր սիրելի «Օրրանի» սաներից էրՍԴ-ն պարտավոր է գործը քննել և որոշում ընդունել դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո․ ՍԴ Գեղհովիտ գյուղում Mercedes-ը վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի․ վերջինս հոսպիտալացվել էԻրանը պատրաստ է թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել միջուկային օբյեկտներՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներԿԸՀ-ն հրապարակել է ԱԺ ընտրությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներըԱնիմաստ է դիմել Սահմանադրական դատարան, քանի որ ՍԴ որոշումն այս իրավիճակում ի սկզբանե հայտնի է. ԱԺՄ հայտարարությունըԺամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհը Լոռու մարզում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄԱշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոցԻնչ են հայտարարագրել Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամները. «Հրապարակ»Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Մովսես Խորենացի» մեդալակիր Ռիտա Շառոյանը
«Հայաստան» դաշինքից Ռուսլան Բարսեղյանը կալանավորվեց 2 ամսով, Ասատուր Քոչարյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք
«Ուժեղ Հայաստանը» ՍԴ մուտքագրել է արել ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումը
Աշոտ Եղիազարյանը կալանավորվել է
Արմենին կալանավորել ստացվել է, բայց սկզբունքներից հետ կանգնեցնել երբեք չի ստացվի. ԱբրահամյանՓամբակ գետում շարունակվում են անհետացած երեխայի որոնողական աշխատանքներըԵրևանն ու Վաշինգտոնը քննարկել են ռազմավարական գործընկերության հարցերԳորիսում կայացավ «Ակսել Բակունցը արդի գիտական ընթերցումների մեջ» հանրապետական գիտաժողովը (լուսանկարներ)Հունիսի 20-ին +37°C շոգ է սպասվում
Այս պահին եկել են ինձ ձերբակալելու. Ռուբեն Հակոբյան
Ինչ է Փաշինյանը խոստանում Ալիևին և ինչ է փորձում համոզել. «Հրապարակ»Այսօր՝ մինչև ժամը 17:00-ն, լույս չի լինիՄինչ Երևանում վիճում են, Բաքուն շարունակում է կառուցել իր օրակարգը. «Ժողովուրդ»Իսրայելը ֆոսֆորային զենքով հարվածել է Լիբանանին. կան տասնյակ զոհերՆԳՆ-ում ընտրություններին ընդառաջ պարգևատրել են աշխատակիցներին. «Հրապարակ» Արամ Վարդևանյանն արդեն հայտնել է, որ պատգամավորական մանդատ ստանալու դեպքում՝ այն իրեն հետաքրքիր չէ. «Ժողովուրդ»Թաթոյանը խոշոր վարկ է վերցրել․ «Հրապարակ»Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ուելնես» ընկերությանը ծանուցում են ուղարկել. «Ժողովուրդ»ԱՄՆ նախագահը կոչ է արել Իսրայելին և Լիբանանին լիակատար հրադադար հաստատելՈվքեր են հավակնում ՀՀ նախագահի պաշտոնին․ «Հրապարակ»Ռուսաստանից Կոստանյանին են պահանջում. «Հրապարակ»ԱԱԾ-ն տվյալ չունի, ԿԲ-ն բացատրում է․ ի՞նչ էր «Ադրբեջանից Հայաստան փոխանցված 211 միլիոն դոլարը». «Ժողովուրդ»ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել ոչ մի դեպքում չայցելել ՌուսաստանԽաչատուրյանը քննարկել է Հայաստանում թենիսի զարգացման հեռանկարներըՀԱՊԿ-ը խորացնում է ռազմատնտեսական համագործակցությունը․ Մինսկում կայացել է հանձնաժողովի նիստըԱրդյունաբերական ճգնաժամի պատճառով ֆրանսիացի ձկնորսները հավաքվել են ՇերբուրումՄենք ոչ մի դեպքում չենք կարող ՀՀ վերջին ընտրությունները համարել ժողովրդավարական․ ԶատուլինԹրամփը հերքել է, թե Վաշինգտոնը պատրաստվում է Իրանին 300 միլիարդ դոլար վճարել
Հասարակություն

Նողկալի է այդքան իջնելը․․․Միքայել Սրբազանի պատասխանը՝ տիրադավ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանին

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, ով դեռ բուժում է ստանում Իզմիրլյան բժշկական կենտրոնում կարդացել է ՀԱԵ ԱՄՆ արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոսի հայտարարությունը, որով նա փորձել է բացատրել, թե ինչու է միացել տիրադավ եպիսկոպոսների խմբին և ինչու է Նիկոլ Փաշինյանին աջակցում Հայ առաքելական եկեղեցին քանդելու գործում: Միքայել արքեպիսկոպոսը մի ծավալուն պատասխան է գրել տիրադավի ծեքծեքուն տեքստին


«Ի խորոց» թուղթ առ ումեմն ի տիրադաւ հերձուածողաց․․․
  
Այսօր իմ հիվանդասենյակ-մեկուսարանում ձեռքս անցավ անստորագիր մի գրություն, որի «Տիրոջ տան հանդեպ նախանձախնդրությամբ կլանված» հեղինակը Եկեղեցվո բարեկարգությունը տեսնում է որպես անհետաձգելի հրամայական: Կարող ենք հանգիստ շունչ քաշել․․․ վերջապես․․․

Գրության ընթերցումից պարզ է դառնում, որ «կլանված» հեղինակը տիրադավ հերձվածողներից ավագագույնն է, որն այսօր դեռ զբաղեցնում է ՀԱԵ ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդի պաշտոնը՝ որ առանց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օժանդակության և սատարումի:

Քանի որ իմ հնարավորությունները սահմանափակված են, չեմ կարող համակարգիչ օգտագործել, իսկ սովորություն ունեմ որևէ բան գրել մեկ շնչով, ուստի անցնեմ բովադակությանը:


Ասվում է, որ «կարգ մը ազնիվ և բարեպաշտ հավատացողներ» մտահոգված են Եկեղեցու ներքին կյանքը խաթարող աղմկահարույց դեպքերով: Սա ընդունենք իբրև ինքնախոստովանական ցուցմունք, քանի որ հենց իրենք և միայն իրենք են խաթարել Եկեղեցու ներքին կյանքը՝ իրենց դավադիր և գաղտագողի խարդավանքը հրապարակելով նոյեմբերի 28-ին, և հաջորդող հերձվածողական արարքներով՝ Հայաստանի տարբեր թեմերում՝ իրենց «մենտորի» զինված բանդայի բացահայտ և լկտի հակասահմանադրական միջամտությամբ, որոնցից ամենավերջինը տեղի ունեցավ Մասիսում:


Իր «քանիցս» հնչեցրած կոչերին ծանոթ չենք, քանզի զրկված ենք համացանցային հասանելիությունից, ուստի զանց կառնենք այդ կոչերին անդրադառնալը:

Ապա պարզվում է, որ բարեկարգությունը օրակարգ է Ե դարից սկսած, որի համար զանազան ժողովներ են գումարված, սակայն ժողովների որոշումներին հղում անելու փոխարեն հեղինակը հղում է ԺԲ-Ի դարերի միջակայքում գործած 4 Հայրապետների հորդորական կոնդակներին և քարոզներին, ինչպես և եռամեծ Ս․Գրիգոր Տաթևացուն, որտեղ Հայրապետներն ու Վարդապետը ճշգրիտ ախտորոշումներ են արել, սակայն ոչ մի ակնարկ՝ բարեկարգության:

Եվ հանկարծ հսկայական ցատկ՝ Ե դարից միանգամից դեպի «նախորդ տարի՝ ի լրումն ժամանակի» բարեկարգության անհրաժեշտության՝ արտահայտված հայտնի ամոթալի դեպքերով: Բարեկարգության մասին խոսողները երևի ծանոթ էլ չեն Բաբկեն Կյուլեսերյան կաթողիկոսի դեղամիջոցին՝ «Եկեղեցու բարեկարգությունը եկեղեցականի բարեկարգություն է»: Գոնե բարեկարգվեիք բարեկարգելուց առաջ․․․


Անցնենք տիրադավ հերձվածողության 11 «գլխավոր» պատճառներին, ինչից հասկացվում է, որ դեռ կան երկրորդական պատճառներ ևս, որոնք մեզ խնայվել են․

ա/ Իբրև Վեհափառ Հայրապետը «պարտակել է» Արշակ սրբազանին վերագրվող «անպարկեշտ» արարքը: Ավելորդ է այս ծիծաղելի մեղադրանքին անդրադառնալը, որովհետև գոնե իրար հետ համաձայնեցրեք ձեր հայտարարությունները: Մի տիրադավ հայտարարում է, թե Վեհափառը պատվիրել է այդ տեսանյութը, իսկ սա ասում է, թե՝ «պարտակել է»: Առաջին հերթին կողմնորոշվեք, իսկ հետո սկսեք կամաց-կամաց «առիթը» զանազանել «պատճառից»: Թեև երևի դժվար կլինի, ինչպես երևում է ձեր «գործունեությունից»:

բ/ Ցավալիորեն կրկնվում է գլխավոր մոլագրի կողմից շրջանառության մեջ դրված այն թեզը, թե Վեհափառը «պարտադրած է» Աղան աբեղային: Սա նույնպես պատճառ չի կարող լինել, այլ սոսկ առիթ, իսկ իրականությունն է, որ նախկին աբեղայի կողմից իշխանությունների հասցեին արված դժգոհությանն ի պատասխան Վեհափառը պարզապես հարցրել է․ «Իսկ այդ դեպքում ինչու՞ դու և մայրդ ցուցարարների շարքում չեք»: Սա է հենց նախկին աբեղայից ինձ պատմվածը ժամանակին: Այ քեզ բարեկարգության պատճառ․․․

գ/ Կուսակրոնության ուխտի խախտման հնարավոր լինելու մասին․․․ Եւս մեկ ցնցող պատճառ: Աշխարհում չկա մի կուսակրոն, որին նման մեղադրանք ներկայացված չլինի, ինչպես անցյալում, այնպես էլ այսօր: Այդ նույն «պնդումը» բազմիցս նետվել է ասպարեզ՝ հատուկ շրջանակների կողմից հատուկ նպատակներով: 1999-ի ընտրություններից առաջ էլ էր նետված, սակայն այն ժամանակ հեղինակը նման պահանջ չուներ: Փաստորեն 27 տարի էր պետք պահանջ ձևավորելու համար․․․

դ/ Փաստորեն հեղինակը անվերապահ հնազանդություն Վեհափառին հայտնելու փոխարեն նույնը սկսել է հայտնել երկրի գլխավոր հանցագործին, որի կիսատ֊պռատ ինչ որ «թղթի» կտորը դառնում է «փաստեր»: Նողկալի է այդքան իջնելը․․․

ե/ Հեղինակը ծառայել է ինչպես Գարեգին Բ, այնպես էլ երջանկահիշատակ Վազգեն Ա և Գարեգին Ա Հայրապետների օրոք: Թող իր խղճի առաջ պատասխան տա, թե երեք Հայրապետներից ո՞րն է ավելի թափանցիկ և հաշվետվողական գործել՝ դրա պարտավորությունը ունենալով սոսկ նվիրատուների առաջ, այլ ոչ թե ձեր: Իսկ Մայր Տաճարի նորոգության մասին խոսելը անբարոյականություն է, քանզի գործող 57 եպիսկոպոսների մեջ չկա որևէ մեկը, որ կկարողանար այդ գործը ի գլուխ բերել: Տաճարի օծմանը չմասնակցեիք, եթե դժգոհ էիք հաշվետվողականությունից:
զ/ Ամենաանամոթ պատճառաբանությունն է․․․ Ինքը որպես հանձնախմբի ատենապետ նախագիծ է պատրաստել, սակայն դա թղթի վրա է մնացել, քանի որ Ազգային Եկեղեցական ժողով չի հրավիրվել: Գերագույն Հոգևոր Խորհրդի վերջին երկու նիստերին (իմ ապօրինի կալանավորումից առաջ) միայն ես եմ ոչ միայն խնդրել, այլև պահանջել, որպեսզի ԱԵԺ հրավիրվի, սակայն ներկա հինգ տիրադավները (Հովնան,Նավասարդ, Աբրահամ, Վազգեն, Վրթանես)ոչ միայն  ինձ չեն սատարել, այլ դեմ են արտահայտվել, քանի որ քննարկման ենթակա փաստաթղթերը պատրաստ չեն: Չի կարելի այդքան անպատկառ լինել․․․


է/ 27 տարի շարունակ Վեհափառին քծնող և շողոքորթող խմբակը գոհ չէ Վեհափառի գործելաոճից: «Իյա, իրո՞ք»,- կասեր դասականը, ում հանդեպ այսօրվա տիրադավերից ոմանք նույն հնազանդ կեցվածքն ունեին, ինչն ունեն այսօր գլխավոր մոլագարի նկատմամբ: Այո, ես էլ եմ դժգոհ եղել քահանա ձեռնադրելու արգելքից, սակայն դրա մասին բարձրաձայնել եմ նախքան իմ եպիսկոպոսացումը և առավել ևս դրանից հետո, սակայն դա առիթ չէ (էլ ուր մնաց պատճառ)տիրադավության, այլ պետք է մղի համբերության, որն ամոթով չի թողնում:


ը/  Սա պարզապես զրպարտություն է: Վեհափառը խոսքով և գործով միշտ (բացառապես՝ միշտ) եղել է«քաղաքականացման» դեմ․ սա ասում եմ ես՝ իբրև թե «ամենաքաղաքականացված» հոգևորականը, ով միշտ (կրկնում եմ՝ միշտ) հանդիմանվել է «քաղաքական» խոսույթի համար: «Հակադրվել է խաղաղության օրակարգին»․․․ Չեղած բանին հնարավո՞ր է հակադրվել, այ իմաստուններ․․․
թ/  Մեկ այլ անհիմն և անհեթեթ մեղադրանք՝ «շատերը կը պնդեն»: Էդ ո՞ր «հեղինակությունն» է «վարքաբեկվել»: Գոնե մի գրագետի ցույց տայիր, որ «վարկաբեկել» բառը սխալ չգրեիր, ով բարեկարգիչ․․․


ժ/  Թե ինչով էին զբաղված տիրադավ հերձվածողները 27 տարի շարունակ, արդեն ասել եմ: Իսկ եթե «եկեղեցին հեռացած է ժողովրդեն՝մատնելով զանոնք աղանդներու ճիրաններուն», «ի բերանէ քումմէ դատեցայց  ծառայ չար և անիրաւ», քանզի ամենահեռացածը ձեր թեմերի ժողովուրդներն են՝ առաջին հերթին Լոս Անջելես և Երևան, որտեղ ամեն քայլափոխին կարող ես աղանդավորական «եկեղեցու» հանդիպել: Հեղինակազրկումից խոսում են երբևէ հեղինակություն չունեցածները և մեղադրում են Վեհափառին: Այո, Վեհափառը թերևս մեղավոր է, սակայն ձեզ պատասխանատու պաշտոններ վստահելու մեջ միայն ու միայն:


ժա/ Քամին մրսեց․․․ Իրենց համար անընդունելի է մի բան, որն ընդ որում չկա․․․ Բժշկի դիմեք, թող լուծողական տա, որպեսզի ընդունեք անընդունելին․․․ 

«Գլխավոր պատճառների» մեջ պատճառ տեսա՞ք․․․ Չկա, չի էլ կարող լինել: Տիրադավ հերձված հանուն եկեղեցու բարեկարգությա՞ն: Չէ, չէինք տեսել, այդ էլ տեսանք: 1924-ին Աշոտ եպս․ Շախյանն ու Բենիկ վարդապետն էլ ձեռք զարկեցին «բարեկարգության» նույն ձեռագրով՝ նմանատիպ աստվածուրաց և եկեղեցաքանդ իշխանությունների դրդմամբ: Բարեկարգեցի՞ն, ծանո՞ք եք իրենց վախճանին․․․ Նույնը ձեզ է սպասում և ձեր «բարեկարգությանը»: Գնացել 10 եպիսկոպոսներով հնազանդություն եք հայտնել «ազգակործան պատուհասին», ասում են՝ «քաղաքական զանազան կեդրոններ» «քաղաքական աստառ կու տան» իրենց շարժումին: Աստառը ոչ ոք չի տալիս, աստառը պարզ ու հստակ երևում է․․․
Այժմ խոսքիս ավարտն անեմ․․․

Այո, Եկեղեցին կենդանի օրգանիզմ է, բարեկարգության կարիք ունի միշտ: Սակայն օվկիանոսը դրսից մաքրել անհնար է, մանավանդ որ այն ինքն իրեն մաքրելու անբացատրելի հատկություն ունի: Նույնը վերաբերում է մանավանդ Հայ Եկեղեցուն: Ասում են՝ «մենք Տիրոջը չենք դավել, քանզի Տերը Քրիստոսն է»: Բողոքականություն բուրող այս հաստատումը ձեր դեմ է աշխատում: Ուրեմն Տերն անկարո՞ղ է Իր Եկեղեցին բարեկարգել և օգնության է կանչել ձեզ և ինչ որ «մոլագարի», որ իրեն Լյութերի տեղ է դրե՞լ․․․

Վեհափառի հետ կարելի է և պետք է լինել գուցե հաճախ անհամաձայն, սակայն անհնազանդ՝ երբեք: Այս տարրական ճշմարտությունն էլ չգիտեք, սակայն բարեկարգության մասին եք խոսում:


16․01․26
204-րդ օր ապօրինի բանտարկության