Սիրիական բանակի և քրդական խմբավորումների միջև մարտեր են սկսվել
Սիրիայի Դեյր Հաֆեր քաղաքը Դամասկոսի հետ կապված խմբավորումների կողմից ինտենսիվ հրետանային ռմբակոծության է ենթարկվում, և հարձակումների ինտենսիվությունն աճում է։
Այս մասին հայտնել են «Սիրիայի դեմոկրատական ուժեր» կազմակերպությունը։
«Դամասկոսի հետ կապված խմբավորումները քաղաքը ենթարկում են ինտենսիվ հրետանային ռմբակոծության։ Ռումբերը հարվածել են քաղաքի մի քանի բնակեցված թաղամասերի», - նշվում է հայտարարության մեջ։