Լուիս Էնրիկեն կարող է այս ամռանը գլխավորել «Ռեալ Մադրիդը»
Պարի Սեն Ժերմենի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կարող է լքել փարիզյան ակումբը և գլխավորել «Ռեալ Մադրիդը» 2026 թվականի ամռանը։
Այս մասին հայտնել է Topskills Sports UK-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Էնրիկեն բաց է նոր ակումբ ստանձնելու համար, բայց միայն այն պայմանով, որ նա լիարժեք վերահսկողություն ունենա խաղացողների, տրանսֆերների և մարզական որոշումների նկատմամբ։ Նշվում է, որ իսպանացի մարզիչը լրջորեն քննարկում է Իսպանիայի լիգա վերադառնալու հնարավորությունը։
Հիշեցնենք, որ Էնրիկեն «Բարսելոնայի» գլխավոր մարզիչն է եղել 2014-ից 2017 թվականներին։