Հռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)Մտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ինտեգրման գործընթացի, ներքաղաքական զարգացումների վերաբերյալԵՄ-ն պատշաճ ուշադրության կենտրոնում է պահում Ավետիք Չալաբյանի վարույթի վերաբերյալ հարցերըԷլմիրա Կարապետյանը նվաճել է հրшձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալԱլեքսանդրա Գրիգորյանը՝ Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոնԴոլարն ու եվրոն փոքր-ինչ էժանացել են«Բարձրաշխարհիկ» գեղցիները, երբ իշխանության են գալիս, սկսում են գյուղացիներին ու աշխատավորներին վերևից նայել. ՓաշոյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի Հայաստան
Պատմության ընթացքում մեր ինքնությունը քանդելու ներքին և արտաքին փորձեր են եղել. Արամ Ա
Պայթյուն Իրաքում. զոհերի թվում է բանակի բարձրաստիճան գեներալ
Մամուլ

Չես համոզում, ուրեմն հարվածիր. թիմում շոկահարվել են. «Հրապարակ»

 «Հրապարակ»-ը գրում է.

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին անօգուտ սիրաշահելուց, իր նվիրվածությունը, նախկին ծառայությունները հիշեցնելուց հետո հիմա էլ հարվածելու տակտիկան է ընտրել։ Թիմում երեկ շոկահարված էին պատգամավորի հայտարարություններից, որ ինքը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու պլաններ չունի, քանի որ նման անհրաժեշտություն չի տեսնում: Ավելին` որ ՔՊ նախընտրական ցուցակում ընդգրկվելու ցանկություն չունի։ Պատգամավորը երեկ խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում չկարողացավ թաքցնել վիրավորվածությունը հարազատ թիմից եւ նման հայտարարություններ արեց։

Հայտնի է, որ ՔՊ վարչությունը Հայկ Սարգսյանին եւ նրա երկվորյակ եղբորը՝ վարչապետի նախկին խորհրդական Նաիրի Սարգսյանին, «կտրեց» պատգամավորության թեկնածության քննությունից․ նրանք չեն գրանցվել որպես թեկնածու, ընդ որում՝ պատգամավոր Հայկ Սարգսյանին կրկնակի մերժեցին, քանի որ նա բողոքարկել էր վարչության որոշումը։ Իսկ մերժման պատճառները բազում են, թեպետ երկուստեք չեն գաղտնազերծում, սակայն իշխող կուսակցությունում հատկապես չեն ներում Հայկի՝ քրեական հեղինակությունների հետ «արիշ-վերիշները» եւ արագ հարստանալը: Նրա գերթանկարժեք ավտոմեքենայի ծագումնաբանությունն են անգամ քննարկել, եղբորն էլ մերժել են բացառապես իր պատճառով: Նաիրի Սարգսյանին հիմնականում հարցեր են տվել Հայկի կապերի եւ գործունեության մասին։ Մերժվելուց հետո եղբայրներն ու նրանց շրջապատը Ֆեյսբուքում իսկական հիթ-շքերթ էին իրականացնում, Փաշինյանին իրենց հավատարմության դրվագներ էին հրապարակում՝ տարբեր տարիների տեսանյութեր, լուսանկարներ ցույց տալով, որ միշտ եղել են Փաշինյանի կողքին, նվիրված ու հավատարիմ են եղել նրան: Սակայն դա արդյունք չտվեց, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը մարդկային կապվածության, անցած ճանապարհին հավատարմության զգացումներ չունի` ունի միայն շահեր: Եվ Հայկ Սարգսյանը երեկ կտրուկ տոնով հայտարարեց, թե ՔՊ-ի նախընտրական ցուցակում ընդգրկվելու ցանկություն չունի, եթե, իհարկե, իրեն չխնդրեն:

Նա ուղիղ չասաց, բայց խոսքի տողատակում հենց այդ ակնարկն էր. «Եթե որեւէ բան չփոխվի, այսինքն՝ եթե վարչությունը նոր նիստ չանի, որտեղ կորոշի, որ Հայկի նկատմամբ սխալ են արել, եւ ինձ չընդգրկեն, ես չեմ լինի առաջիկա ընտրություններում ՔՊ կուսակցության նախընտրական ցուցակում։ Ասեմ նաեւ, որ նման ցանկություն չունեմ, անգամ չեմ բողոքարկի այս որոշումը»։ ՔՊ-ում չեն բացառում, որ Հայկն ու եղբայրն ընտրություններին գուցե մասնակցություն ունենան քաղաքական այլ ուժի ցուցակով։