ՀՀ-ի դեմ հնչող մեղադրանքների ներքո շարունակում են դատել Բաքվի բանտերում գտնվող հայերին․ Աբրահամյան «Հրապարակում ենք բացառիկ նշանակություն ունեցող փաստաթղթեր». Գագիկ Ծառուկյանի փաստաբաններ ԱՄՆ-ն 2,2 մլրդ դոլար կծախսի նոր դեսանտային նավերի կառուցման վրաՀայաստանը մասնակցում է ՄԱԿ-ի բազմակողմ համակարգի բարեփոխումների գործընթացինՀԱՊԿ-ը ներկայացրել է ահաբեկչության և զենքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունքներըՀայաստանն ու Հունաստանը քննարկել են տուրիզմի ոլորտում համագործակցությունը խորացնելու հնարավորությունՇատվան գյուղի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավորՆարեկացի արվեստի միությունում տեղի ունեցացավ ՀՀ անկախության պայքարի հիմնադիր, նկարիչ Հայկազ Խաչատրյանի կտավների՝«Հայկազ Խաչատրյան՝ անկախական նկարիչը» խորագրով ցուցահանդեսըՎրաստանում ավարտվել է դեպի Լարս տանող նոր թունելի 5 կամուրջներից մեկի շինարարությունըՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և ՄԱԿ-ի հատուկ խորհրդականը քննարկել են համագործակցության ընդլայնումըՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս մոտեցրել են ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնումՎերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները
2026 թվականի հունվար-հունիս ամիսներին Ադրբեջանը Հայաստան է արտահանել ավելի քան 17 մլն դոլարի ապրանք
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
Նախատեսվում է սահմանել բnւլինգի ենթարկված երեխաների հայտնաբերման, պաշտպանության և աջակցության կարգը
16-ամյա աղջիկը հնարավոր է ինքնաuպшն է եղել․ հարևանները շոկի մեջ են (տեսանյութ)Գոռ Վլադիմիրի Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ. Դատախազության հայցապահանջը մասնակի բավարարվել է«Նուբարաշենում» դատապարտյալն ինքնավնասումներ է արել. փաստաբանն ահազանգում է«Քրեստոմատիական քաղաքական հետապնդում». Արման Աբովյանը՝ Գագիկ Ծառուկյանի գործի մասինBMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, ինչն էլ դարձել է մահվան պատճառՆեթանյահուն մեկնում է ԱՄՆ, որտեղ կհանդիպի Թրամփին2020 թվականին Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է21-ամյա եզրային կիսապաշտպան Էդգար Գրիգորյանը երկարաձգել է պայմանագիրը «Սյունիք ՖԱ»-ի հետՍոֆիա Հովսեփյանն էլ իր հերթին է դատի տվել Նիկոլ ՓաշինյանինՊաշտոնանկություններ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում. ArmLur.amԿրակոցներ Պրահայում. կա զոհ և վիրավորՆիկոլենց ընտրազանգվածը լուռ ընդունում է ազգային արժեքների հետևողական ոչնչացումը. Տիգրան ՔոչարյանԱտեստավորում անցած ոստիկանության ծառայողները հավելավճարներ կստանանԳրոսմայստեր Լևոն Արոնյանը մասնակցում է «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարին
Փլուզում «Արգել» ՀԷԿ-ում. քաղաքացիները փլատակներից դուրս են բերել 2 տուժածի
ԻՀՊԿ-ն հայտնել է Քուվեյթում գտնվող ամերիկյան օբյեկտին հարված հասցնելու մասինԼարված իրավիճակ նիստին. Սուտ չեմ խոսում, տղամարդավարի խոսք տվեցիք, ձեր խոսքին տեր չկանգնեցիքԱՄՆ-ի հարվածներից հետո Իրանում զոհեր և վիրավորներ կանԱմփոփվել են ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի ստորաբաժանումների կիսամյակային արդյունքները․ մեկնարկել են ՆԳ նախարարի մարզային այցերը Ջրանջատումներ Արարատում և ԿոտայքումՎահագն Խաչատուրյանը Կատարի էմիրի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները
Կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացման գործընթացը․ նախագիծը կուղարկվի ՍԴ
Տեղի կունենա «ԱՐՄԵՆ ԴՈՒԼՅԱՆ» առաջին մրցանակի հանձնման արարողությունըԱդրբեջանում մի ողջ սերունդ մեծանում է՝ մտածելով, թե իր հարևանությամբ գտնվող Հայաստանը իբր իր «հայրենիքն է». ՀայրապետյանՌուսաստանը գիշերը կորցրել է 17 տանկեր և երկու գազատար նավՇենգավիթ թաղամասում «Գ․ Ս․ ՊԵՏՐՈՍՅԱՆ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում արձանագրվել է հեղուկ գազի թերլիցքավորման դեպք
Եթե այսօր մեր հարցին լուծում չտան, մենք կտրուկ քայլերի ենք գնալու, էլ մեր քայլերին պատասխանատու չենք, որովհետև բաժակը լցվել ա․ «Մուլտի սթոուն»-ի աշխատակից (տեսանյութ)
Աղանդավորները սկսել են Եկեղեցու վրա հարձակվել, Նիկոլը քիչ էր, հիմա էլ դրանք. Տեր Մանուկ Ընտրություններից ընտրությու՞ն են հիշում ժողովրդին. Կոտայքի մարզպետին հրավիրում ենք այստեղ. «Մուլտի սթոուն»-ի աշխատակից (տեսանյութ)
Երեկ Դավթաշենի շենքերից մեկից ընկած 16 տարեկան աղջիկն ինքնաuպանnւթյուն է գործել
Կասեցվել է Մեղրաշատում գործող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ«88» սուպերմարկետներում 33 վարչական իրավախախտում է արձանագրվել․ 16 դեպքում անցած է եղել ապրանքի պիտանելիության ժամկետըՓոխանակ կառավարությունից գան, մի պատասխան տան, գվարդիա են բերում վրաներս․ «Մուլտի սթոուն»-ի աշխատակից (տեսանյութ)Փաստաբանի մոտից հայտնաբերվել են թաքցված արգելված իրեր
Մամուլ

Ո՞ւմ և ինչո՞ւ է Եկեղեցին «խանգարում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայ առաքելական եկեղեցին դարերի ընթացքում եղել է ոչ միայն հոգևոր կառույց, այլ նաև ազգային ինքնության, մշակութային հիշողության և բարոյական արժեքների պահպանման հիմնական սյունը։ Սակայն վերջին ժամանակներում այն կանգնած է անվիճելի մարտահրավերի առջև։ Եկեղեցու դեմ պայքարը չի սահմանափակվում միայն հրապարակային կամ քաղաքական ճնշումներով. այն արտահայտվում է նաև լեզվի, ավանդույթների, բարոյական չափանիշների և հոգևոր ազդեցության վրա՝ դիտարկելով Եկեղեցին որպես «խանգարող հանգույց» ժամանակակից սոցիալ-քաղաքական գործընթացներում։

Այս խնդիրն ունի երկու ուղղվածություն: Առաջին՝ նյութական և քաղաքական. որոշ շրջանակներ փորձում են վերահսկել կամ ուղղորդել Եկեղեցու գործունեությունը՝ սահմանափակելով նրա պատմական դերակատարությունը, ֆինանսական հոսքերը և կառավարչական կառուցվածքը։ Երկրորդ՝ հոգեբանական և մշակութային. Եկեղեցին, որպես սրբության և բարոյական արդարության խորհրդանշական տարածք, հաճախ ընկալվում է որպես այն արժեքը, որը պետք է «վերափոխվի», «հարմարվի» կամ «քանդվի»՝ ըստ զանգվածային տրամաբանության։

Այս համատեքստում կարևոր են Եղիշե Չարենցի «Ամբոխները խելագարված» պոեմի խորհրդանշական պատկերները։ Չարենցը չի արձանագրում կոնկրետ հեղափոխություն կամ քաղաքական ճնշում, այլ դիտարկում է խորքային հոգեբանական երևույթ՝ այն պահը, երբ մարդը դադարում է իրեն զգալ պատասխանատու անհատ և դառնում է պատմության հոսքի մասնիկ։ Այդ պահին լռում է անձնական խիղճը, և զանգվածային համոզմունքը սկսում է խոսել բարձրաձայն, պահանջկոտ և անհանդուրժող։

Չարենցի ամբոխը պարզապես մարդկանց բազմություն չէ. այն շարժվում է, հոսում է շքերթի նման. «Հոծ խմբերով հազարանուն, Արեգակի հրով վառված…»: Այս հոսքի մեջ ոչ ոք չի հարցնում՝ ինչու են գնում. բավական է միայն, որ բոլորը գնում են: Այդ ընդհանուր ընթացքի մեջ ծնվում է ամենավտանգավոր վստահությունը՝ եթե մենք շատ ենք, ուրեմն չենք կարող սխալվել։ Պոեմում արևը հանդես է գալիս որպես վերջնական խոստում. այն հեռու է, բայց մշտապես տեսանելի: Լուռ է, բայց անվիճարկելի: Արևը ճշմարտության պատրանքն է, որի մասին չեն վիճում, որովհետև այն արդեն ընդունված է որպես բացարձակ նպատակ: Սակայն դեպի այդ արևը տանող ճանապարհին կանգնած են կայարանը և քաղաքը՝ ոչ միայն նյութական կառուցվածքներ, այլ հիշողության կուտակումներ, անցյալ, փորձ, ավանդույթ, սահմաններ, և հենց այդ պատճառով դրանք պետք է հաղթահարվեն։

Կայարանը արդեն գրավված է, քաղաքը դեռ դիմադրում է, այն չի աղմկում, չի համոզում, չի պաշտպանում ինքն իրեն հայտարարություններով, այն պարզապես կանգնած է, իսկ ամբոխը չի սիրում կանգ առնել. կանգ առնելը մտածելու հրավեր է։

Այսօր նույն տրամաբանությունը գործում է այլ կերպ. մենք չենք տեսնում բախվող բանակներ կամ գրավվող կայարաններ, բայց տեսնում ենք, թե ինչպես «հին քաղաք» համարվող արժեքները՝ ավանդույթները, բարոյական չափանիշները, Եկեղեցու խորհրդանշական դերակատարությունը, հերթով դրվում են հարցականի տակ: Հայ առաքելական եկեղեցին վաղուց դադարել է լինել միայն կրոնական կառույց. այն դարձել է տարածք, որտեղ կուտակված են լեզուն, հիշողությունը, բարոյական չափանիշները և ազգային ինքնությունը. և հենց դրա համար այն ընկալվում է որպես խանգարող հանգույց ճանապարհին:

Լեզուն փոխվել է, շարժումը՝ ոչ. այժմ խոսվում է ոչ թե հարձակման, այլ կարգավորման մասին. ոչ թե վերացնել, այլ վերափոխել, վերահսկել, ենթարկել ընդհանուր ընթացքին. բայց կրկնվում է Չարենցի լուռ նախազգուշացումը. երբ ինչ-որ բան սկսում են «կարգավորել» ոչ այն պատճառով, որ այն վնասում է, այլ որովհետև այն չի ենթարկվում զանգվածային տրամաբանությանը, գործընթացը դադարում է լինել կառուցողական և վերածվում է խորհրդանշական գրավման:

Չարենցի ամբոխները առաջ են գնում կրակով ու հմայքով. այդ կրակը ոչ միայն լույս է տալիս, այլև այրում: Պոեմում չկա որևէ ակնարկ, թե արևին հասնելուց հետո ինչ է լինելու. երբ նպատակը ներկայացվում է որպես բացարձակ, իսկ ճանապարհին ամեն ինչ՝ հարաբերական, վերջաբանը երբեք լուսավոր չի լինում:

Այս հարցը այսօր հազվադեպ է հնչում՝ ի՞նչ է լինելու հետո. եթե Եկեղեցին կորցնի իր ինքնուրույն բարոյական ձայնը, ո՞վ է սահմանելու սրբության չափանիշը, և ո՞ր պահից են մարդիկ շեղվում ճշմարիտ ճանապարհից: Եթե ամեն բան դառնա վերահսկելի և հարաբերական, ո՞ր պահից է սկսվում անանցանելիին հասնելը. ամբոխը չի սիրում այս հարցերը, որովհետև դրանք դանդաղեցնում են ընթացքը:

Ժամանակակից «խելագարված ամբոխները» այլևս դրոշներ չեն բարձրացնում և մարտական երգեր չեն երգում, նրանք գործում են տեղեկատվական հոսքերով, հեգնանքով, թվային հավասարեցումներով, բայց հոգեբանական մեխանիզմը նույնն է՝ նրանք նույնպես համոզված են, որ արևը հենց իրենց առջև է, իսկ ճանապարհին կանգնած քաղաքը կա՛մ պետք է լռի, կա՛մ հարմարվի:

Պոեմի վերջին հատվածներում գիշերը առանձնահատուկ դեր ունի. սա այն պահն է, երբ ամբոխը վերջապես ազատվում է մտածելու պարտադրանքից, մթության մեջ անհատական դեմքերը լուծվում են, իսկ պատասխանատվությունը՝ անհետանում: «Պաղ ու անօգուտ սպասումի ժամը» թվում է ձանձրույթ, բայց իրականում այն ներքին դատարկությունն է՝ լցված սպասումով ոչ թե ճշմարտության, այլ գործողության:

Առավոտը մոտենում է ոչ որպես արթնացում, այլ որպես ազդանշան. քամին «զով» է, «մարմանդ», «բուրումնալից», բայց թարմությունը խաբուսիկ է, այն չի մաքրում միտքը, այլ հանգստացնում կասկածը, իսկ բնությունը ստեղծում է պատրանք, թե կատարվողը բնական է, արդար և անխուսափելի:

Քաղաքը երևում է խավարի մեջ՝ «մութ, անորոշ մի զանգված». սա ամբոխի հայացքն է: Քաղաքն այլևս չի ընկալվում որպես պատմություն կամ հիշողություն. այն պարզապես զանգված է, իսկ զանգվածը հեշտ է քանդել, որովհետև զանգվածը դեմք չունի:

Կարոտը, որ բռնկվում է ամբոխի սրտում, սուրբ չէ, դա կուտակված մաղձ է, որը կոչվում է երազանք. ամբոխը կարծում է, թե պատրաստվում է ապրել, բայց իրականում պատրաստվում է այրել: Ապագան նկարագրվում է միայն «պիտի»-ներով՝ պիտի առնեն, պիտի քանդեն, պիտի ավերեն. նույնիսկ մոխիրը բավարար չէ, այն էլ պիտի այրել, որպեսզի հինը չվերածնվի: Փյունիկը վտանգ է, որովհետև կյանքը չի ծնվում մաքուր զրոյից: Վերջապես՝ ամենահեգնական խոստումը՝ «դեպի դեռ չծնված արևները». հեռավոր, մշտապես հետաձգվող նպատակ, որտեղ ամբոխի շարժումը դառնում է ինքնանպատակ՝ ոչ թե ստեղծելու, այլ ոչնչացնելու, ճանապարհն ու ընթացքը խորտակում են նախկին արժեքները և հիշողությունը:

Պոեմում շարժումը տեսողական է: Ամբոխները դուրս են նետվում կայարանից ոչ թե որպես ազատագրվածներ, այլ որպես կրկես. քաղաքը երևում է «կրկեսի պես»՝ խայտաբղետ, քարե, հսկա: Պատմական լարվածությունը վերածվում է ներկայացման, որտեղ դերասանները վստահ են, որ կերտում են իրականություն, մինչդեռ հանդիսատես չկա. վերջնական պատկերը՝ «աչքերը հառած կարմիր արեգակին», սարկազմի գագաթնակետն է:

Չարենցի սարկազմը չի ծիծաղեցնում, այն սառեցնում է: Երբ ամբոխը հավատում է, որ գնում է դեպի արևը, ամեն ինչ, ինչ չի փայլում, հայտարարվում է այրման ենթակա, և հենց սա է ողբերգական ճշմարտությունը: Արևը միշտ մնում է հեռու, իսկ այրված քաղաքը՝ միշտ ետևում:

Այսօր վտանգի տակ միայն Հայ առաքելական եկեղեցին չէ՝ որպես ինստիտուտ: Վտանգի տակ է այն ներքին պաշտպանական շերտը, որը հնարավոր է դարձնում տարբերել սրբությունը սովորականից, արժեքը՝ պահի պահանջից, անանցանելին՝ հարաբերականից: Երբ այդ շերտը քայքայվում է, դատարկվում է ոչ միայն Եկեղեցին, այլև ընտանիքը, դպրոցը, պետությունը և մեր ազգային ինքնությունը:

Չարենցի ամբոխներն առաջ էին գնում՝ աչքերը հառած դեպի արևը, կրակով և հմայքով վառված: Մեր օրերի ամբոխները նույնպես՝ թվերով, սոցցանցերով, բարոյական հավասարեցումներով, հավատում են, որ ճշմարտությունը հենց իրենց ձեռքում է, իսկ քաղաքը, ավանդույթը, հիշողությունն ընդամենն անցանկալի խոչընդոտներ են: Փողոցը կարող է այրվել, հին շենքերը՝ փշրվել, մարդիկ՝ կորցնել ուղին, և միայն մոխիրը կմնա: Արևը հեռու է, անպատասխանատու և անվերջ հետաձգվող: Ամբոխը գնում է դեպի այն՝ ոչ թե ստեղծելու, այլ ոչնչացնելու ցանկությամբ:

Սա է ժամանակակից ողբերգության լուռ պատկերը: Երբ արևը միշտ հեռու է, իսկ այրված քաղաքը՝ միշտ ետևում, միակ անվտանգ ճանապարհը կանգ առնելն է, մտորելն ու սրբության զգացումը պահպանելը, որպեսզի նոր լույսը, նոր արևը, ոչ թե այրող, այլ ոգեշնչող լույս դառնա: Կրակի և մոխրի խորհրդանշականությունը հստակորեն ընդգծում է ոչ միայն նյութական ավերումը, այլ նաև բարոյական, մշակութային և հոգևոր ավերում՝ կանխելով անցյալի փորձի վերածնունդը ապագայի կառուցող ուժի մեջ: Զանգվածային շարժումները հաճախ չեն ձգտում կառուցել, այլ ոչնչացնել՝ հետաձգելով իրական ճշմարտությունն ու բարոյական լույսը հաջորդ սերունդների համար:

ՌՈԼԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ` Տնտեսագիտության դոկտոր

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում