Ողբերգական վթար՝ Գեղարքունիքում, մայրը մաhացել է, տղան` տեղափոխվել հիվանդանոց
Այսօր՝ հունվարի 16-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10:10-ի սահմաններում Սևան-Մարտունի-Ագետափ ավտոճանապարհի 22 կմ հատվածում ճանապարհի մերկասառույցի պատճառով բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 28-ամյա Սևակ Ի.-ի վարած «Toyota» մակնիշի և 35-ամյա Վահան Ս.-ի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Toyota»-ի ուղևորը տեղում մահացել է, իսկ վարորդը տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կայքը հայտնում է, որ ճանապարհն ամբողջությամբ մերկասառույց է։ Այն սպասարկող ընկերությունը, որն ըստ դեպքի վայրում հավաքվածների Գավառի ճանշինն է, մատը մատին չի տվել, ճանապարհի մերկասառույցը չի մշակել աղ ու ավազի խառնուրդով, ինչն էլ դարձել է ողբերգական վթարի պատճառ։
Մահացածն էլ «Toyota»-ի վարորդի մայրն էր։